«Այդ երկու նկարները ժառանգություն են, կնոջս օժիտն են». Վահե Հակոբյան
![]() 344 Երեքշաբթի, 10 օգոստոսի, 2021 թ., 15:57 Գույքի և եկամուտների հայտարարագրին վերաբերող հարց-պատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Վահե Հակոբյանին: «Ձեր հայտարարագրում Դուք հայտարարագրել եք երկու նկար՝ Հովհաննես Այվազովսիկի և Սարյան: Մի փոքր պատմեք այդ նկարների մասին՝ ստեղծագործական ինչ ժամանկահատվածներին են վերաբերում այդ նկարները, ոնց եք ձեռք բերել, արդյոք կանխե՞լ եք, օրինակ, դրանց արտահանումը հանարապետությունից, կամ հակառակը՝ ներկրե՞լ եք դրանք Հայաստան, որպեսզի հայկական մշակութային ժառանգությունը պահպանվի»,- հարցրեց Վարդանյանը: Պատասխանելով՝ Վ. Հակոբյանն ասաց. «Ես շատ ուրախ եմ, որ իմ ունեցվածքի վերաբերյալ էսպիսի հետաքրքրություն եք ցուցաբերում, բայց պիտի ասեմ՝ դա իմ կնոջ սեփականությունն է եղել, որն իրեն եկել է ժառանգություն ու Հայաստանում է: Դա Այվազովսկու փոքրիկ նկար է, եթե ճիշտ եմ հիշում՝ կոչվում է «Փոթորիկ». առանձնապես արժեք չունի: Այդ երկու նկարները ժառանգություն են, կնոջս օժիտն են, եթե ուզում եք էդպես ասեմ»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
