Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Սրա մտքի թռիչքը տեսեք». Սյուզան Սիմոնյան

«Սրա մտքի թռիչքը տեսեք». Սյուզան Սիմոնյան
406
Կիրակի, 15 օգոստոսի, 2021 թ., 15:06

Նախկին ՀԽ մամուլի քարտուղար Սյուզան Սիմոնյանի գրառումը. «Սրա մտքի թռիչքը տեսեք: Ասում է՝ ընդդիմությունը հայտնվել է քաղաքական աղբանոցում: Փաստորեն սա հայտարարում է, որ Ազգային ժողովը քաղաքական աղբանոց է: Եթե երկրորդ և երրորդ տեղեր գրաված ուժերը աղբանոցում են, ապա իրե՞նք որտեղ են, աղբանոցո՞ւմ՞, թե՞ աղբանոցի կողքը:
Ամեն օր իրենցից մեկը արտահայտում է մի հիմար միտք, թե ժողովուրդը իր պատասխանը տվեց ընդդիմությանը ընտրություններին: Լավ, մեկը չկա՞ սրանց բացատրի, որ երկրորդ և երրորդ տեղերը բավական պատվավոր տեղեր են, ու եթե նրանք գրավել են այդ տեղերը, ուրեմն իրենցից շատ քիչ բանով են տարբերվում: Իսկ եթե չեն գրավել, և կեղծիքով են անցել, ապա իրենք են կեղծիք կատարողը եղել:
Ինչքա՞ն կարելի է նման զառանցանքներ լսելու այս թատրոնի ականատեսը լինել»:

Աղբյուրը`   Սյուզան Սիմոնյան