Շաբաթ, 05 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

Երկրաշարժ՝ Շիրակի մարզում

Երկրաշարժ՝ Շիրակի մարզում
755
Երեքշաբթի, 17 օգոստոսի, 2021 թ., 10:42

Սույն թվականի օգոստոսի 17-ին՝ տեղական ժամանակով ժամը 09:43-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 05:43-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.17⁰ և արևելյան երկայնության 43.95⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.1 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:

Երկրաշարժը զգացվել է ՀՀ Շիրակի մարզի Բավրա և Ղազանչի գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ, Լոռու մարզի Մեծավան գյուղում՝ 2 բալ ուժգնությամբ: