Ողբերգություն Ատլանտյան օվկիանոսում. տասնյակ ներգաղթյալ մահացել է քաղցից ու ծարավից

1796
Չորեքշաբթի, 18 օգոստոսի, 2021 թ., 00:36
Միգրացիայի միջազգային կազմակերպությունը հայտնում է, որ ավելի քան 50 ապօրինի ներգաղթյալ է մահացել Ատլանտյան օվկիանոսում քաղցից ու ծարավից: Աֆրիկյան տարբեր երկրներից շուրջ 54 ներգաղթյալ փորձել է նավով հասնել Կանարյան կղզիներ: Օգոստոսի 2-ին Մարոկկոյի ափերից հեռացած նավը 1 կամ 2 օր անց տեխնիկական խնդիրների պատճառով չի կարողացել շարունակել իր ճանապարհը: Եվս մի քանի օր անց սպառվել են նավի սննդի ու ջրի պաշարները: Մարդիկ սկսել են մեկը մյուսի հետևից մահանալ:
Երկուշաբթի օրը նավը հայտնաբերվել է մավրիտանական լողափին՝ Նուադիբու քաղաքի մերձակայքում: Ափամերձ պահակախմբի ծառայողները նրանում հայտնաբերել են միայն 7 ողջ մնացածի՝ 1 կնոջ և 6 տղամարդու: 47 մարդ քաղցից ու ծարավից մահացել է:
Հայտնի է, որ նավում եղել են 11 կին, 43 տղամարդ, այդ թվում՝ 3 երեխա:

Հրաձգություն Ստամբուլում․ կան զոհեր (տեսանյութ)
250Երեկ, 16:55
ԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցում ամերիկյան ԱԹՍ է խոցել
359Երեկ, 10:43
Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորներից մեկը մահացել է
21414.09.2026, 20:54
Նովոսիբիրսկի մարզում որսորդը արջի փոխարեն կրակել է որսակցի վրա
37814.09.2026, 18:13
ՀԱՀ-ում երեք ավտոմեքենաների բախման հետևանքով 21 մարդ է զոհվել (տեսանյութ)
60114.09.2026, 15:24
Մոտ 130 մարդ անհետ կորել է Ինդոնեզիայի մերձակայքում լաստանավի խորտակման հետևանքով
52213.09.2026, 19:12
Զոմայի Սուրբ տանող ճանապարհին «ՈՒԱԶ»-ը գլխիվայր շրջվել է. կա 1 զոհ
25413.09.2026, 17:54
Հայտնի է մահացածի և վիրավորների ինքնությունը
29513.09.2026, 11:00