«Մարդկանց մի մասն ապրում է սովորական կյանքով՝ թքած ունենալով, թե ինչ է եղել»․ Գևորգ Դանիելյան
![]() 333 Չորեքշաբթի, 18 օգոստոսի, 2021 թ., 16:36 ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գուցե զգացմունքային ստացվի։ Մարդկանց մի մասն ապրում է սովորական կյանքով՝ թքած ունենալով, թե ինչ է եղել, մի մասն անգամ հրճվանքի մեջ է՝ մտածելով, թե իբր պատերազմն ավարտվեց։ Մտահոգողը՝ սթափ, ադեկվատ մտածող մարդկանց այն հատվածն է, որը խորը ապատիայի մեջ է հայտնվել՝ հրապարակայնորեն չթաքցնելով իր հուսահատությունը, բացահայտ գեներացնելով արտագաղթի տրամադրություններ՝ հընթացս լիցքաթափվելու նպատակով հայհոյելով անխտիր բոլորին։ Կորուստների ու թուրքերի հետ «բարեկամությամբ» գոյատևելու հեռանկարը, ինչ խոսք, չէր կարող այս մարդկանց մոտ այլ տրամադրություններ առաջացնել, սակայն, համոզված եմ, մինչև վերջին պահը պետք է անել ամեն ինչ, որ այդ կործանարար հեռանկարը չդառնա իրողություն, չի կարելի հուսահատությամբ ճանապարհ բացել աճպարարությանը և պարտվողականությանը, միայնակ թողնել կարող ուժերին։ Աղբյուրը` Գևորգ Դանիելյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
