«Սահմանապահ ծառայության պատասխանատվության տարածքները կընդլայնվեն. կստեղծվի հետախուզական ծառայություն». Նիկոլ Փաշինյան
![]() 277 Չորեքշաբթի, 18 օգոստոսի, 2021 թ., 15:36 «Մենք արդեն բավական երկար ժամանակ խոսում ենք Ազգային անվտանգության ծառայության և ազգային անվտանգության համակարգի բարեփոխումների մասին: Մեր ծրագիրը և պլանն այն է, որ առաջիկայում ՀՀ սահմանապահ զորքերն ավելի ու ավելի շատ տեղամասեր կընդունեն Հայաստանի Զինված ուժերից»,- Կառավարության այսօրվա նիստի ընթացքում ներկայացնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-26 թվականի գործունեության ծրագիրը, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ սահմանապահ ծառայության պատասխանատվության տարածքները կընդլայնվեն. «Այս առումով, սահմանապահ զորքերը պիտի ընդլայնվեն, վերափոխվեն, բարեփոխվեն, և, իմիջիայլոց, սա նաև խաղաղ տարածաշրջանային օրակարգն առաջ մղելու՝ մեր նկատառումն ու նպատակադրումն է արտահայտում, որովհետև, ինչպես գիտեք՝ սովորաբար սահմանապահները ստանձնում են այն տեղամասերի պատասխանտվությունը, որը համարվում է ոչ պատերազմական, այսինքն՝ խաղաղ գոտի»,- ասաց վարչապետը: Վարչապետը նշեց, որ առաջիկա 5 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում կստեղծվի արտաքին հետախուզական ծառայություն: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
