Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Լուսանկարում երիտասարդ Էրդողանը նստած է Աֆղանստանի դաշտային հրամանատարի ոտքերի մոտ». Արման Աբովյան

«Լուսանկարում երիտասարդ Էրդողանը նստած է Աֆղանստանի դաշտային հրամանատարի ոտքերի մոտ». Արման Աբովյան
407
Երկուշաբթի, 23 օգոստոսի, 2021 թ., 16:30

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանի գրառումը. «Թուրքիան ձգտում է դեպի Աֆղանստան
Մենք արդեն գրել ենք, որ Թուրքիան Պակիստանի հետ միասին փաստացի կդառնա թալիբների հիմնական «տանիքը» միջազգային դիվանագիտական և տնտեսական ճակատներում:
Անկասկած, թուրքերն ավելի բարենպաստ դիրքերում են, քան պակիստանցիները (Պակիստանն ավելի բացասական կերպար ունի, քան Թուրքիան), ինչը հասկանում են և՛ թալիբները, և՛ թուրքերը:
Թուրքիայի Աֆղանստանում խարսխվելը թուրքերին տալիս է տարածաշրջանային գործընթացների վրա ազդելու հսկայական հնարավորություններ, ինչը, միանշանակ, տեղավորվում է պանթուրանական հայեցակարգի մեջ, որը հանդիսանում է թուրքական արտաքին քաղաքականության հիմքերը:
Այժմ ես չեմ խոսի թուրքերի համար տնտեսական օգուտների մասին՝ սկսած թմրանյութերի ապօրինի շրջանառությունից և վերջացրած աֆղանական օգտակար հանածոների արդյունահանման և արտահանման կոնցեսիաներով:
Ավելի կարևոր է հետևյալը․
1․ Թուրքերը թալիբների միջոցով շանտաժի կենթարկեն Կենտրոնական Ասիայի երկրներին և անուղղակիորեն Ռուսաստանին, որն իրականում Ռուսաստանի վրա ճնշման շատ ազդիչ գործիք է:
2․ Թուրքերն անպայման կօգտագործեն իրենց ազդեցությունն Աֆղանստանում՝ անկայունություն առաջացնելու Չինաստանի Սինցզյան-Ույգուրյան շրջանում, որտեղ արմատական իսլամի շատ լուրջ կենտրոններ կան:
3․ Թուրքերն իրենց տրամադրության տակ ստանում են համաշխարհային իսլամական հեղափոխության գաղափարով բազմահազար կրոնական մոլեռանդների բանակ:
4․ Թուրքիան, սիրիական գործի հետ մեկտեղ, կունենա ևս մեկ հիանալի գործիք եվրոպացիների հետ շանտաժի/առևտրի գնալու համար, քանի որ հենց թուրքերն են վերահսկելու աֆղան փախստականների միլիոնավոր հոսքերը: Իսկ հիմա կռահեք, թե ո՞ւր են շտապելու աֆղանցիները առաջիկա մի քանի ամիսների ընթացքում, եթե նրանց առջև լոգիստիկ պատնեշ չդրվի:
Շարունակելի...

1993 թվականի լուսանկարում երիտասարդ Ռեջեփ Էրդողանը նստած է Աֆղանստանի դաշտային հրամանատար Գյուլբեդդին Հեքմաթյարի ոտքերի մոտ»:

Աղբյուրը`   Արման Աբովյան