«Երբևէ գտնվե՞լ եք նախաքննական մարմնում». Վարդևանյանը՝ սկանդալային ձայնագրության մասին
![]() 311 Երեքշաբթի, 24 օգոստոսի, 2021 թ., 17:36 «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ ծանո՞թ է արդյոք 2020թ. դեկտեմբերի 12-ին հրապարակված Արցախի նախագահի և ԱՀ նախկին պատգամավոր Ռուսլան Իսրայելյանի հեռախոսազրույցին, որի վերաբերյալ դատախազությունը քրգործ է հարուցել: «Տեղյակ չեմ ձայնագրությունից, չգիտեմ՝ օրինակա՞ն է արվել, թե՞ ապօրինի: Ձեր հարցերի մեջ էնքան հակասություն կա. հիմա ձեր նշած հայրենիքը պահելու համար պե՞տք էր պայքարել, թե՞ ոչ»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով. «Մեզ համ հող հանձնելու մեջ են մեղադրում, համ չհանձնելու: Ինչ վերաբերում է նրան՝ եղե՞լ եմ նախաքննության մարմնում, թե՞ ոչ, ո՛չ, չեմ եղել»: Հիշեցնենք՝ համացանցում հայտնվել էր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ու նրա գլխավորած «Ազատ Հայրենիք» կուսակցության նախկին անդամ, նախկին պատգամավոր Ռուսլան Իսրայելյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը, որտեղ Հարությունյանը, ենթադրաբար, խոսելով Երևանից ակնկալվող օգնության մասին, հայտարարում է՝ Ստեփանակերտի մատույցները դատարկ են, տասը օր է ասում է՝ մարդ տվեք Ստեփանակերտը պահեմ, չեն ուղարկում։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
