«Գաղտնիք են պահում այն, ինչից ավելի լավ է տեղյակ թուրքական հետախուզությունը». Վովա Վարդանով
![]() 631 Չորեքշաբթի, 25 օգոստոսի, 2021 թ., 23:30 «Ողջ մնալու արվեստը» կազմակերպության ղեկավար Վովա Վարդանովը «Ֆակտոր»-ի եթերում խոսել է Հայաստանում մեկնարկող պահեստազորի եռամսյա հավաքների մասին. «Այստեղ կա մի առավելություն, որ դու ստանում ես օրինական ճանապարհով մարդուն դիրքեր հանելու հնարավորություն, և եթե բանակում մարդկային ռեսուրսների պակաս կա, շեշտում եմ՝ եթե պակաս կա, լրացնել։ Բայց մենք այդ խնդիրը ունե՞նք։ Ես չգիտեմ։ Թող մարդկանց հետ ուղիղ խոսեն։ Թե՞ իրենց թվում է՝ Ադրբեջանի հետախուզությունը տեղյակ չէ՝ այդ պակասը կա, թե չկա։ Գաղտնիք են պահում այն, ինչից ավելի լավ են տեղյակ թուրքական հետախուզությունն էլ, մնացածն էլ, քան՝ քո սպաները։ Դրա ի՞նչն է գաղտնիք։ Ձևեր թափելը պետք չէ։ Ունե՞նք մարդկանց պակաս, կամավորներին չես կարո՞ւմ հավաքես, հայտարարում ես, որ էս-էս-էս պատճառներով եռամսյա հավաքներ եմ անում կամ միամսյա հավաքներ եմ անում․ 15 օր սովորեցնելու եմ, 15 օր՝ տանեմ հերթապահության։ Օրենքի ուժը կիրառիր, բայց ժողովրդիդ հետ ազնիվ եղիր»,- ասել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
