Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Նիկո՛լ, հեռացի՛ր» գոռալու համար երիտասարդին բերման ենթարկեցին

«Նիկո՛լ, հեռացի՛ր» գոռալու համար երիտասարդին բերման ենթարկեցին
351
Ուրբաթ, 27 օգոստոսի, 2021 թ., 12:00

Ինչպես հայտնել էինք, Կառավարության դիմաց ակցիա են իրականացնում անհետ կորած զինծառայողների ծնողները, ովքեր գիշերել են փողոցում՝ սպասելով արձագանքի: Կառավարության մոտ ոստիկանները քիչ առաջ բերման ենթարկեցին մի երիտասարդի, ով վանկարկում էր «Նիկո՛լ, հեռացի՛ր»:

Կարմիրբերետավորները խուսափեցին պարզաբանել, թե ինչու բերման ենթարկեցին:

Հայտնի չէ՝ երիտասարդը կապ ունի՞ անհետ կորած զինծառայողների ծնողների հետ, թե՞ առանձին ակցիա էր իրականացնում: