Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

Կապանի համայնքապետը հայտարարություն է տարածել

Կապանի համայնքապետը հայտարարություն է տարածել
323
Ուրբաթ, 27 օգոստոսի, 2021 թ., 23:42

Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել․
«Հարգելի’ կապանցիներ
Տեղեկացնում եմ,որ ժամը 20:00-ի դրությամբ, վերականգվել է Մ2 միջպետական ճանապարհի Գորիս-Շուռնուխ-Կապան հատվածի երթևեկությունը:
Երթևեկության կազմակերպման փոփոխություն չի եղել:
Որոտան և Նոր Առաջաձոր հատվածներում տեղադրվել են բետոնե թափարգելներ՝ այդ հատվածներում երթևեկությունը դանդաղեցնելու նպատակով: Ճանապարհի այդ հատվածների հսկողությունը իրականացնելու են ռուս սահմանապահները»:

Աղբյուրը`   Գևորգ Փարսյան