«Համաձա՞յն եք, որ 2018-ին թռաք ՀՀԿ-ից». Պետրոս Ղազարյանը՝ Վահե Հակոբյանին
![]() 362 Երկուշաբթի, 30 օգոստոսի, 2021 թ., 22:54 Հանրային հեռուստաընկերության եթերում լրագրող Պետրոս Ղազարյանն այսօր հարցազրույցի ժամանակ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Վահե Հակոբյանին հիշեցրեց 2018-ին ՀՀԿ-ից դուրս գալու նրա քայլը՝ հարցնելով. «ՀՀԿ փոխնագահներն այն ժամանակ ասում էին՝ այ, դժվար պահին մենք մաքրվեցինք. ով որ պետք է թռներ, թռավ մեզնից: Դուք համարո՞ւմ եք, համաձա՞յն որ 2018-ին Դուք լքեցիք և թռաք ՀՀԿ-ից»: Հարցին ի պատասխան ընդդիմադիր պատգամավորն ասաց. «Ես չեմ կարծում, որ իմ մասին ՀՀԿ-ում այդպիսի կարծիք կա: Այնտեղ մարդիկ կային, որոնցից կուսակցությունն ուզում էր ազատվել, բայց ես էդ շարքին ինձ չեմ վերագրում, համոզված եմ, որ ՀՀԿ-ի իմ գործընկերները՝ նույնպես: Այնտեղ դրդապատճառը լրիվ այլ էր: Ես, պարզապես, էդ ժամանակ արդեն չէի ուզում զբաղվել քաղաքականությամբ, ուզում էի զբաղվել նրանով, ինչով զբաղվել եմ 2006-2007 թթ-ին. դա բիզնեսն է: Ուզում էի շարունակել զբաղվել բիզնեսով»: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
