«Խնդիրն այն է, թե ինչ ձևաչափի գերակայությամբ են կայացվում ռեգիոնի վերաբերյալ քաղաքական որոշումները». Հ․ Բադալյան
![]() 267 Ուրբաթ, 03 սեպտեմբերի, 2021 թ., 03:06 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի հեռանկարը չափել, այսպես ասած, բանակցային գործընթացի վերսկսումով, թերևս համարժեք չէ խնդրի խորությանը: Ձևաչափի ներքո բանակցության լինել-չլինելը չէ ցուցիչը: Խորքային առումով խնդիրն այն է, թե ինչ ձևաչափի գերակայությամբ են կայացվում ռեգիոնի վերաբերյալ առանցքային քաղաքական որոշումները՝ Մինսկի խմբի համանախագահությա՞ն, երեք երկրների՞, թե՞ Ռուսաստանի, Թուրքիայի և մասամբ էլ Իրանի ներգրավվածությամբ: Գուցե հնչի տարօրինակ, բայց դե ֆակտո իրավիճակում, կարող է լինել բանակցության եռակողմ ձևաչափ՝ Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան, սակայն քաղաքական դոմինանտություն ունենա Մինսկի խմբի համանախագահությունը: Ի դեպ, Ֆրանսիայի՝ արդեն նախկին դեսպանի բավականին աղմուկ հանած հարցազրույցում, ըստ էության, նույնիսկ նշմարվում էր այդպիսի դասավորության հավանականություն, այն իմաստով, որ դեսպանը հարցազրույցում հղում էր անում ՌԴ գլխավորությամբ եռակողմ ձևաչափին: Մեծ հաշվով նաև առիթ եմ ունեցել ասելու, որ, եթե ԱՄՆ ու Ֆրանսիան ստեղծված իրավիճակում չճանաչեն ՌԴ որոշակի հատուկ դերը, Մոսկվան էլ որևէ կերպ չի ունենա նրանց հետ աշխատանքի վերադառնալու մոտիվացիա»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
