Պատրոն Դավոյի քրեական գործով ԱԱԾ-ն ու դատախազությունը ներքին գործարքի են գնացել. «Ժողովուրդ»
![]() 211 Ուրբաթ, 03 սեպտեմբերի, 2021 թ., 09:11 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դավիթ Գալստյանի՝ բոլորին հայտնի Պատրոն Դավոյի քրեական գործով, կարծես թե, ԱԱԾ-ն ու դատախազությունը ներքին գործարքի են գնացել գործը սառեցնելու, քանի որ քաղաքական իշխանություններից հրահանգ ունեն: «ԱԱԾ-ն գործով որևէ քայլի չի գնում, քանի որ, բացի մատակարարողից՝ ի դեմս Դավիթ Գալստյանի, քրեական գործով անցնում են նաև ներկայիս ՊՆ պաշտոնատար անձինք՝ սկսած ԶՈՒ գլխավոր շտաբի Պետ Արտակ Դավթյանից, վերջացրած պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանով: Իրավապահ համակարգում խոսակցություններ կան, որ Դավիթ Գալստյանի մասով ԱԱԾ-ում 3 տարի է՝ քրեական գործ է քննվում, ու, ըստ էության, որեւէ քննչական գործողություն չի իրականացվում, ինչը խոսում է քաղաքական հրահանգի մասին: Հիշեցնենք՝ Դավիթ Գալստյանը ձերբակալվել էր փետրվարի 1-ին, իսկ փետրվարի 2-ին՝ կալանավորվել։ Դավիթ Գալստյանն իր հերթին հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ իրականում ՊՆ-ին մատակարարվել է պայմանագրով նախատեսված տեսականուն և տարեթվերին համապատասխան զինամթերք, ինչի ապացույցները խոստացել է ներկայացնել ապագայում։ Ազատության մեջ հայտնվելուց հետո, սակայն, նա մոռացավ խոստացված ապացույցների մասին և, կարծես թե, չքացել է»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
