«Մի՞թե Ռուսաստանին ձեռնտու է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններն իրականում կարգավորվեն»․ Է․ Օրդուխանյան
![]() 297 Շաբաթ, 04 սեպտեմբերի, 2021 թ., 03:12 Քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանի գրառումը․ «Եթե Թուրքիան Ադրբեջանի հետ ստանում է մեզ համար վատագույն դեպքում միջանցք (մեր վերահսկողությունից դուրս հաղորդուղի), ապա էլ ինչո՞ւ պետք է բացի Հայաստանի հետ սահմանը: Չէ որ նրա ռազմավարական խնդիրը (թուրանի դարպասները) դրանով արդեն լուծվում է: Եվ մի՞թե Ռուսաստանին ձեռնտու է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններն իրականում կարգավորվեն, և սահմանը բացվի: Չէ որ այդ դեպքում էլ ինքը մեզ ումից է պաշտպանելու իր ռազմաբազայով: Այնինչ ակնհայտ է, որ Ռուսաստանի համար իր ռազմական ներկայությունն այս տարածաշրջանում ամրապնդելը նույնպես ռազմավարական խնդիր է, ինչը նա լուծում է՝ մասնավորապես ավելացնելով իր ռազմական ներկայությունը Հայաստանի սահմաններին և Արցախում: Այնպես որ Հայաստանին առաջարկվող «խաղաղության բանաձևը» (6-ի կամ 5-ի ձևաչափով, այսինքն՝ առանց Արևմուտքի այն դեպքում, երբ Ֆրանսիան հրապարակայնորեն դեմ է արտահայտվել միջանցքի գաղափարին) ավելի շուտ ԲԼԵՖ է, որի դեպքում մեր ազգային-պետական շահերն ամբողջությամբ անտեսվելու են»: Աղբյուրը` Էմիլ Օրդուխանյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
