Իշխանությունը հրահանգել է գործ հարուցել ոչ թե խուլիգանության հոդվածով, այլ ծեծի. «Հրապարակ»
![]() 269 Շաբաթ, 04 սեպտեմբերի, 2021 թ., 09:30 «Հրապարակ»-ը գրում է. «Օգոստոսի 25-ին խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքի գործը քննում է ՀՔԾ-ն, դեռևս նյութերի նախապատրաստման փուլն է՝ քրեական գործ չի հարուցվել։ Վերջին օրերին ընդդիմադիր պատգամավորներին հրավիրում են ՀՔԾ՝ բացատրություններ տալու։ Որոշ տեղեկություններով, իշխանության հրահանգով իրավապահներն ամեն ինչ անում են, որպեսզի գործը հարուցվի ոչ թե խուլիգանության հոդվածով, այլ ծեծի։ Խուլիգանության ու մարմնական վնասվածքի տարբերությունը բավականին էական է, իրավաբանորեն այս երկու հոդվածները նյուանսներ են պարունակում․ մարմնական վնասվածքի դեպքում, եթե կոնկրետ բողոք չի լինում որևէ անձի կողմից, գործը կարճվում է, եթե բողոք լինում է, ընթացք է ստանում։ Իսկ բողոքի պարագայում էլ խոսքը գնում է ընդամենը տույժ-տուգանքի մասին։ Ընդդիմադիրները բողոք չեն գրել։ Մինչդեռ խուլիգանության դեպքում խոսքը հինգ տարվա ազատազրկման մասին է՝ մինիմում։ Բացի դա՝ այս հոդվածով գործ հարուցելու համար կոնկրետ մարդու բողոք հարկավոր չէ, քանի որ խոսքը հասարակական կարգի խախտման մասին է։ Իրավապահն ինքն է գնահատական տալիս եւ հասարակության դեմ ուղղված հանցանքի համար պատժում»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
271Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
290Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
297Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
200Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
263Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
242Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
230Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
280Երեկ, 09:52
