Գնել Սանոսյանը՝ փոխնախարարի ազատման պատճառ. «Իրավունք»
![]() 249 Երեքշաբթի, 07 սեպտեմբերի, 2021 թ., 09:48 «Սեպտեմբերի 2-ին հայտնի դարձավ, որ, ՀՀ վարչապետի որոշմամբ, Լիլիա Շուշանյանն ազատվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից: «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ իրականում Լիլիա Շուշանյանն ու նորանշանակ նախարար Գնել Սանոսյանը լուրջ տարաձայնություններ ունեն: Ըստ մեր տեղեկությունների՝ երբ որոշում է կայացվել, որ նախարարի պաշտոնում Սուրեն Պապիկյանին փոխարինելու է Գնել Սանոսյանը, Շուշանյանը միանգամից ազատման դիմում է գրել: Մեր աղբյուրները փոխանցում են, որ Շուշանյանի ու Սանոսյանի տարաձայնությունները գալիս են Գնել Սանոսյանի՝ Գեղարքունիքի մարզպետի պաշտոնի նշանակումից ի վեր: Նշենք, որ Շուշանյանը մոտ երկու տարի համակարգել է ՏԿԵ նախարարի ընդերքօգտագործման ոլորտը, ու հենց այս ոլորտին առնչվող հարցերի վերաբերյալ նախկին փոխնախարարն ու նախկին մարզպետը մշտապես խնդիրներ ու վիճաբանություններ են ունեցել»: Նյութն ամբողջությամբ թերթի այսօրվա համարում: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
301Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
310Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
317Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
217Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
274Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
251Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
237Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
287Երեկ, 09:52
