«Խնդիրը ռազմաքաղաքական պատասխանատուների ապիկարության մեջ է»․ Սենոր Հասրաթյան
![]() 281 Չորեքշաբթի, 08 սեպտեմբերի, 2021 թ., 17:30 Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Եթե մի երկիր իր զինանոցում ունենալով հրաձգային, հրետանային, զրահատանկային, հակաօդային ու օդային հարձակման տարբեր միջոցներով համալրված զորատեսակներ, այդ թվում՝ ժամանակակից հեռահար հրթիռահրետանային տարատեսակ միջոցներ, աշխարհի հզորների սարսափն առաջացնող «Իսկանդեր» օպերատիվ մարտավարական հրթիռային և հակաօդային պաշտպանության Ս-300 «Ֆավորիտ» զենիթահրթիռային համալիրներ, հետախուզական և գրոհային տասնյակ անօդաչու թռչող սարքեր (որոնք ոչ միայն չօգտագործվեցին, այլև, դատելով կատարվածից, կարծես թե բանակի հրամանատարությունը մոռացել կամ անտեղյակ էր դրանց գոյության մասին), ՍՈՒ-30 կործանիչներ (որ չունենալով համապատասխան սպառազինություն, կարելի էր, գրագետ ու շրջահայաց ռազմաքաղաքական ղեկավարություն ունենալու դեպքում, հաշված օրերի ընթացքում հաղթահարել այդ բացը), ինժեներական ամրակառույցներով ու շուրջօրյա տեսադիտարկման համակարգերով կահավորված առաջնագիծ և, վերջապես՝ հակառակորդին երկու անգամ մարտադաշտում հաղթած և հրադադար պարտադրած մարտունակ բանակ (ինչը փաստվեց նաև պատերազմի առաջին շաբաթվա ընթացքում մեր ժամկետային զինվորների և նրանց հրամանատարների կողմից ցուցաբերված հերոսական դիմադրությամբ), ոչ միայն ընդունեց իր նվաստացուցիչ պարտությունը, այլև շարունակում է մեկը մյուսի հետևից կատարել ավելի շատ զիջումներ, քան ենթադրում էր նոյեմբերի 9-ի խայտառակ հայտարարությունը, ապա այստեղ խնդիրը ոչ թե հայ զինվորրի, այլ բացառապես պատերազմական իրավիճակում պետության ղեկը վարած ռազմաքաղաքական պատասխանատուների ապիկարության մեջ է... Աղբյուրը` Սենոր Հասրաթյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
