«Արդյո՞ք պատժել Ալիևին նշանակում է պատժել Ադրբեջանին». Հակոբ Բադալյան
![]() 300 Ուրբաթ, 17 սեպտեմբերի, 2021 թ., 23:30 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը. «Մեր հայրենակիցների շատերը միտք են տածում, որ Արևմուտքը ինչ-որ մի օր պատժելու է Ալիևին: Վատ միտք չէ, անշուշտ: Բայց, թերևս ավելի լավ կլինի հասկանալ՝ նախ այդ մտքի հիմքը: Ինչո՞ւ պետք է պատժեն Ալիևին, Ալիևն Արևմուտքին ի՞նչ վնաս է հասցրել, ի՞նչ «վատություն» է արել: Մենք լրջորեն կարծում ենք, թե Արևմուտքը խիստ մտահոգվել է, որ Արցախում «սկանդինավյանի» փոխարեն ռո՞ւս խաղաղապահներ են: Այսինքն՝ մենք կարծում ենք, որ Արևմուտքը մտահոգ է, որ ռազմավարական ճահճում հայտնվել է ոչ թե ինքը, այլ Ռուսաստա՞նը: Իսկ կարո՞ղ ենք մենք դիտարկել, զուտ, որպես վարկած, որ «սկանդինավյանի» մասին հայտարարությունը հնչել է ոչ միայն լոկ ԱՄՆ նախագահական ընտրության շեմին հայ համայնքին դուր գալու համար՝ հատկապես Թրամփի Կալիֆորնիա այցից առաջ, որը վճռորոշ նահանգ է ընտրիչների ամենամեծ քանակ ունենալու առումով, այլ նաև ռուսներին, թուրքերին ու ադրբեջանցիներին խաղաղապահների հարցում հնարավորինս շուտ համաձայնության մղելու և «չլուծված» լուծում ստանալու: Եվ, երկրորդ՝ արդյո՞ք պատժել Ալիևին նշանակում է պատժել Ադրբեջանին: Հետևաբար, արժե՞ ոգևորվել հեռանկարով, որ Արևմուտքը պատժելու է Ալիևին: Որովհետև Ալիևի պատիժը կարող է նույնիսկ բոնուս լինել Ադրբեջանին: Երբ այս խնդիրները մենք չենք դիտարկում հնարավորինս ընդգրկուն և բազմազան շերտերով, մեր մտքերը հաճախ դառնում են պատիժ մեզ համար, եթե անգամ հնչում են լավագույն մղումներով»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
20501:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
26200:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
393Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
923Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
438Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1179Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1088Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
945Երեկ, 14:24
