«Նիկոլը Հայաստանում Ալիևի պրոքսին է». Արմեն Աշոտյան
![]() 324 Ուրբաթ, 17 սեպտեմբերի, 2021 թ., 16:42 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գրառումը. «Մեր գերիների նկատմամբ կտտանքների մասին տեղեկությունները թաքցնելու մեջ հավասարաչափ շահագրգիռ են Ալիևն ու Նիկոլը: Այս, առաջին հայացքից պարադոքսալ, իրողությունն իրականում ունի իր հստակ բացատրությունը: Նիկոլը Հայաստանում Ալիևի պրոքսին է, և Ադրբեջանը շարունակում է իր պատերազմը մեր դեմ, որը ստացել է հիբրիդային բնույթ և որում մեր դեմ կիրառվող հիմնական զենքը հենց Նիկոլն է: Անբարոյականության սահմաններ այս պատերազմում գոյություն չունեն: Հողատուի խորհրդարանական վեցնոցները տվայտանքների մեջ են ընկնում ՄԻՊ զեկույցից, նրանց սպասարկող «քաղհասարակությունը» բաց տեքստով հարձակվում է Արման Թաթոյանի վրա, իշխանական քարոզիչները լավագույն դեպքում չտեսնելու են տալիս այդ աղաղակող փաստերը: Նիկոլն ամեն կերպ ուզում է ծածկադմփոց անել մեր ցավը, մեր կորուստները, մեր արյունը, մեր զոհերին ու գերիներին: Համընդհանուր դեբիլացման դեմ պայքարի օջախները խանգարում են նրան և իր ադրբեջանական սյուզերենին մեռցնել մեր մեջ ցավից ոռնալու, հետո հառնելու ու պայքարելու ցանկությունը: Ցանկացած այլ պետության պարագայում սեփական քաղաքացիներին պաշտպանելու հրամայականը կստիպեր ՄԻՊ-ի, այլ իրավապաշտպանների զեկույցները դարձնել միջազգային հարթակներում Ադրբեջանի դեմ և հանուն մեր տղաների վերադարձի պայքաի կարևոր գործիք: Այնինչ ամբողջ պատասխանատվությամբ պնդում եմ և ապացուցում, որ Հայաստանի կապիտուլյանտները չեն դիտարկում ռազմագերիների վերադարձի հարցը որպես կարևոր ու օրհասական: Մեր դեսպանատներն այդ ուղղությամբ գրեթե չեն աշխատում, ԱԳՆ-ից չկա նման հանձնարարական, վարչապետի աթոռին նստած ալիևյան թերմացքն այդ խնդրի մասին միջազգային հարթակներում չի խոսում: Ինչ էլ արվում է, արվում նրանց ի հակառակ, ի հեճուկս: ՄԻՊ-ը, իրավապաշտպանները, ես, ընկերներս, այլ գործիչներ պարտիզանական պայքար ենք մղում միջազգային հարթակներում ոչ միայն Ադրբեջանի, այլ փաստացի նաև դավաճան իշխանությունների դեմ: Իշխանությունները բրախել են մեր տղաներին: Իսկ մե՞նք՝ «ժողովուրդս»...»: Աղբյուրը` Արմեն Աշոտյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
