Հայաստան ուղարկված փողերի ներհոսքը պակասել է. «Ժողովուրդ»
![]() 1099 Շաբաթ, 18 սեպտեմբերի, 2021 թ., 09:18 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս տարվա հուլիսին ֆիզիկական անձանց անունով բանկերի միջոցով արտերկրից ստացված տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է 100 միլիոն 709 հազար դոլար: Նկատենք, որ, հունիս ամսվա համեմատ, Հայաստան ուղարկված դրսի փողերի՝ տրանսֆերտների զուտ ներհոսքը պակասել է 712 հազար դոլարով: Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ հուլիսին տրանսֆերտները շարունակել են հունիս ամսվա համեմատ պակասել: Բացի այս, նշենք, որ Ռուսաստանի Դաշնությունից ստացված զուտ ներհոսքը, այլ կերպ ասած՝ Հայաստան եկած ու մնացած գումարը հուլիս ամսին կազմել է 55 մլն 935 հազար դոլար։ Հասկանալի է՝ այդ գումարների մեծ մասը փոխանցում են արտերկրում աշխատող հայերը, և ուղարկված գումարները այստեղ ապրող նրանց ընտանիքների ապրուստի հիմնական միջոցներն են: Այն, հունիս ամսվա համեմատ, 5 մլն 221 հազար դոլարով ավելացել է: Մասնագետների խոսքերով՝ աճը պայմանավորված է այն հանգամանքով, որ մեր հայրենակիցների մեծ մասը, փետրվարի 1-ից սկսած, մեկնել է ՌԴ՝ արտագնա աշխատանքի, և գումար է ուղարկում հարազատներին: Ի դեպ, ԱՄՆ-ից Հայաստան ստացված տրանսֆերտների զուտ ներհոսքն է ավելացել. եթե այս տարվա մայիսին այն կազմել է 25 մլն 474 հազար դոլար, հունիսին՝ 33 մլն 422 հազար դոլար, ապա հուլիսին դարձել է 38 մլն 185 հազար դոլար»: Մանրամասները՝ թերթի համարում: |

Իրանն առաջին անգամ եկամուտ է ստացել Հորմուզի նեղուցով անցնող նավերից գանձվող վճարներից
3014:03
ԱՄՆ-ն կասեցրել է Իրաքին կանխիկ դոլարների մատակարարումը
362Երեկ, 23:44
Եվրոմիությունը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը
294Երեկ, 20:03
«ԵՄ դեսպանները հավանություն են տվել Ուկրաինային վարկ տրամադրելուն և ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթին»․ #Reuters
452Երեկ, 16:14
«ԵՄ-ին անդամակցելու դեպքում Հայաստանը կկորցնի իր ՀՆԱ-ի առնվազն 23%-ը»․ Ալեքսեյ Շևցով
327Երեկ, 12:45
Ռուսաստանը կդադարեցնի ղազախական նավթի տարանցումը դեպի Գերմանիա «Դրուժբա» խողովակաշարով
587Երեկ, 00:13
Ճապոնիան վերացնում է մահացու զենքի արտահանման տասնամյակների սահմանափակումները
58621.04.2026, 23:53
ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցների ցանկը
45821.04.2026, 22:37
