«Էրդողանը ստորացուցիչ նախապայման է դրել Նիկոլ Անհողի հետ հանդիպման համար». Գ․ Համբարյան
![]() 351 Կիրակի, 19 սեպտեմբերի, 2021 թ., 20:12 Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը բացահայտել է, որ կապիտուլյանտ Նիկոլը խնդրել է Վրաստանի վարչապետին, որ միջնորդի, որ Էրդողանն իր հետ հանդիպի... Սակայն Թուրքիայի բռնապետն այսօր բացահայտ ասել է, որ կհանդիպի դրա հետ, եթե Հայաստանը բացի «Զանգեզուրի միջանցքը» և կարգավորի հարաբերություններն Ադրբեջանի հետ... Այսինքն, Էրդողանը կրկին մեջբերեց այն նախապայմանները, որոնք նա ներկայացրել էր Հայաստանին մի քանի օր առաջ, երբ այցելել էր ԱԹՍ֊ներ արտադրող գործարաններից մեկը... Էրդողանն իր այս վերջին հայտարարությունով բացահայտ շանտաժում է Հայաստանին և ստորացնում է Նիկոլ Անհողին... Ի դեպ, իր այս մամլո ասուլիսի ժամանակ Էրդողանը մի անգամ չի տվել Նիկոլի անունը՝ բացահայտ ցույց տալով իր վերաբերմունքը ոչ միայն այդ անձի, այլև Հայաստանի նկատմամբ... Հիմա հասկանալի է, թե Նիկոլն ինչ նկատի ուներ հայտարարելով, թե իբր Թուրքիայից դրական ազդակներ կան և նա դրանց կպատասխանի...Պրիմիտիվ գեղցի Նիկոլ Անհողը փորձում էր Ղարիբաշվիլիի միջոցով հանդիպել Էրդողանին և դա հայաստանյան միամիտ և քաղաքականապես անգրագետ հասարակությանը ներկայացներ որպես իր կողմից Թուրքիայից եկող դրական ազդակների պատասխան...Սակայն Էրդողանը կատարեց քայլ ձիով և բացահայտեց Նիկոլի թշվառությունը և ողորմելիությունը, երբ վերջինս մարդ է խառնում և աղերսում, որ Էրդողանն իր հետ հանդիպի... Նիկոլ Անհողի կողմից Էրդողանի շանտաժների կատարումը կործանարար կլինի Հայաստանի և հայության համար...Օր առաջ այս ապիկար և թրքասեր իշխանությունը պետք է հեռանա...»։ Աղբյուրը` Գագիկ Համբարյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
