Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Փաշինյանի այս քայլը կարելի է դիտարկել որպես փոքր դեմարշ ՌԴ-ի դեմ». Տիգրան Գրիգորյան

«Փաշինյանի այս քայլը կարելի է դիտարկել որպես փոքր դեմարշ ՌԴ-ի դեմ». Տիգրան Գրիգորյան
379
Կիրակի, 19 սեպտեմբերի, 2021 թ., 23:42

Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության անդամ Տիգրան Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հետաքրքիրը այն չէ, որ Փաշինյանը ցանկանում է հանդիպել Էրդողանի հետ: Հետաքրքիրը այն է, որ նա փորձում է կազմակերպել այդ հանդիպումը Վրաստանի միջնորդությամբ (եթե, իհարկե, Էրդողանի հայտարարությունը համապատասխանում է իրականությանը):
Ինչպես հայտնի է, Ռուսաստանը հրապարակայնորեն կողմ է արտահայտվել հայ֊թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մեկնարկին և պատրաստակամություն է հայտնել ստանձնել միջնորդի դեր այդ գործընթացում: Փաշինյանի այս քայլը կարելի է դիտարկել որպես փոքր դեմարշ Ռուսաստանի դեմ և Թուրքիայի հետ առանց ռուսական անձրևանոցի հարաբերվելու փորձ:
Այնուամենայնիվ, չեմ կարծում, թե այս փուլում առանց Մոսկվայի համաձայնության ու ակտիվ դերի հայ֊թուրքական որևէ գործընթաց կարող է հաջողությամբ պսակվել»:

Աղբյուրը`   Տիգրան Գրիգորյան