ՀՀ-ում Իրանի դեսպանը՝ Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակի մասին
![]() 278 Երկուշաբթի, 20 սեպտեմբերի, 2021 թ., 16:00 Հայաստանում ԻԻՀ դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին այսօր՝ լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակին. «Խորհրդային միության քարտեզների համաձայն՝ Հայաստանի Գորիս-Կապան ճանապարհի երկու հատվածները պատկանում են Ադրբեջանին, սակայն համաձայնություն է ձեռք բերվել, որ մինչև սահմանազատման գործընթացի սկսվելը, փոխադրամիջոցները երթևեկեն առանց արգելքի: Գորիս-Կապան ճանապարհի որոշ հատվածներում, ինչպես տեսնում ենք, ադրբեջանցի ոստիկաններն ու սահմանապահները արդեն մի քանի օր է կանգնեցնում են իրանական բեռները Հայաստան տեղափոխող վարորդներին՝ որպես մաքսատուրք որոշակի գումար գանձելով: Թերևս Ադրբեջանը օտարերկրյա տրանսպորտային միջոցների յուրաքանչյուր մուտք ու ելքի համար գանձում է ճանապարհային հարկ»,- ասել է դեսպանը: Նրա խոսքով՝ իրանական կողմը, այդ թվում դեսպանատունը, ջանքեր է գործադրում հարցի լուծման ուղղությամբ: «Մինչ այդ, Հայաստանի կառավարությունից ակնկալում ենք, որ Սյունիքում այլընտրանքային ճանապարհ կկառուցվի: Խոսքը Տաթևի ճանապարհի մասին է: Եվ իրանցի վարորդները բեռնափոխադրումները կկատարեն այս ճանապարհով՝ անվտանգ և ապահով պայմանններում»,- նշել է դեսպանը: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
