Բլինքենն ու Չավուշօղլուն քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում ունեցած բանակցությունների ընթացքում քննարկել են տարածաշրջանային մի շարք հարցեր: Այս մասին հայտնում է ԱՄՆ Պետդեպի պաշտոնական կայքը: Պետքարտուղարության բարձրաստիճան ներկայացուցչի խոսքերով, կողմերը քննարկել են Աֆղանստանում և Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը: «Կեսօրին տեղի ունեցած Բլինքենի հանդիպումը Թուրքիայի ԱԳՆ Չավուշօղլուի հետ, տևել է մոտ մեկ ժամ: Իհարկե, նրանք քննարկել են Աֆղանստանի հարցը, խոսել են նաև Սիրիայի մասին: Բացի այդ, նրանք համեմատաբար երկար զրույց են ունեցել Կովկասի՝ Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի մասին»,- նշել է ԱՄՆ Պետքարտուղարության բարձրաստիճան ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանը Նյու Յորքում մեկնարկել է սեպտեմբերի 14-ին: Քննարկումները կանցկացվեն սեպտեմբերի 21-27-ը:

«ԱԺ ամբիոնից մեր ժողովուրդը լսելու է բացասական կարծիք»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
1712:12
«Ամեն ինչ կանենք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման համար»․ Վադեֆուլ
5012:01
«Անմիջական սպառնալիք չկա»․ Ռուբիոն՝ Իրանի հնարավոր հարձակման մասին (տեսանյութ)
6611:55
«Նիկոլ Փաշինյանը և կառավարության անդամները պարապուրդի էին մատնված ԱԺ-ում»․ Էդգար Ղազարյան
4911:42
«Հիմարությունների շարքից է․ խոսում են՝ խոսելու համար»․ Լևոն Քոչարյան (տեսանյութ)
5311:36
«Առողջական լուրջ խնդիրներ ունեցող կալանավորին տեղափոխել են Թևանյանի խցից»․ «Մայր Հայաստան»
8111:00
Քննարկվում է 2027թ․ պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը (տեսանյութ)
7010:54
Ընդդիմադիր խմբակցությունները, մեկը մյուսի հետևից, 20 րոպե ընդմիջում խնդրեցին (տեսանյութ)
6610:36