«Նախարարն արհամարհում է վարչապետին»․ Էդգար Ղազարյան
![]() 325 Հինգշաբթի, 23 սեպտեմբերի, 2021 թ., 10:06 ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլ Փաշինյանի կառավարությունում առկա ներքին անկազմակերպվածությունն ու թափթփվածությունը հասել է այն աստիճանին, որ նախարարները սկսել են արհամարհել Նիկոլ Փաշինյանին և չկատարել վարչապետի որոշումներն ու հանձնարարությունները։ Մասնավորապես, ՀՀ վարչապետի 2021 թվականի սեպտեմբերի 9-ի թիվ 970-Ա որոշմամբ ՀՀ Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը քննարկելիս ՀՀ կառավարության ներկայացուցիչ է նշանակվել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, սակայն 2021 թվականի սեպտեմբերի 22-ին ՀՀ Ազգային ժողովի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի կողմից այդ փաթեթի վերաբերյալ կազմակերպված խորհրդարանական լսումներին նախարարը չէր մասնակցում, ինչի հետևանքով օրենսդրական փաթեթը ստիպված էր ներկայացնել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալը։ Աղբյուրը` Էդգար Ղազարյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
