ՔՊ-ական որոշ պատգամավորների բնակարանի վարձը կվճարի ԱԺ-ն

Իշխող՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշ պատգամավորների Երևանում վարձակալած բնակարանի վարձավճարը կփոխհատուցի Ազգային ժողովը: Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան ԱԺ աշխատակազմից փոխանցել են, որ բնակարանի վարձի փոխհատուցում ստանում են ՔՊ-ական պատգամավորներ Վահե Ղալումյանը, Թագուհի Ղազարյանը, Հովիկ Աղազարյանը, Մաթևոս Ասատրյանը, Արփի Դավոյանը, Կնյազ Հասանովը, Արեն Մկրտչյանը, Սերգեյ Մովսիսյանը, Լիլիթ Ստեփանյանը և Նարեկ Ղահրամանյանը: Յուրաքանչյուր պատգամավոր որպես բնակվարձի փոխհատուցում ստանում է 100,000-ական ՀՀ դրամ՝ համաձայն ՀՀ ԱԺ նախագահի 2018 թվականի ապրիլի 3-ի թիվ ՆՈ-08-Ն որոշման: Լրատվամիջոցը նշում է, որ վերջերս կատարված օրենսդրական փոփոխություններով էլ յուրաքանչյուր ամիս պատգամավորներին նաև 250 հազար դրամ պատգամավորական ծախսերի գումար է փոխանցվում: Ըստ ԱԺ տրամադրած տեղեկության՝ ընդդիմադիր խմբակցություններից բնակարանի վարձի համար դեռ չեն դիմել ԱԺ աշխատակազմին:

«Չեմ վերցնի մանդատը և չեմ գա ԱԺ՝ որպես պատգամավոր շարունակելու աշխատանքը»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
1512:48
«Ապրում ենք մի երկրում, որտեղ արդեն բռնապետություն է, և այն ունի արտաքին հովանավորներ»․ Ստեփան Դանիելյան
2412:42
«Շնորհակալ եմ 52 մլն եվրոյի չափով աջակցության համար՝ լիահույս եմ՝ ԵՄ-ի աջակցությունը կլինի շարունակական»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
3112:30
«Այս տեմպով դուք շուտով հաց ուտելն էլ կորոշեք՝ ով հաց ուտի, ով չուտի»․ Արծվիկ Մինասյանը՝ ՔՊ-ական պատգամնավորին (տեսանյութ)
2912:24
«Իսրայելը մտադիր է հրաժարվել ԱՄՆ-ի ֆինանսական օգնությունից»․ Նեթանյահու
6812:22
Բողոքի ակցիա՝ Կառավարության դիմաց (տեսանյութ)
2512:18
«ՔՊ-ն առնչություն չունի մարդու հիմնարար իրավունքի հետ»․ Արծվիկ Մինասյան (տեսանյութ)
2912:06
Նիկոլ Փաշինյանը և Ուրսուլա ֆոն դեր Լայենը հանդես են գալիս հայտարարություններով․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)
3212:00