«Դուք շուտով կստանաք լրացուցիչ 18 մլն եվրո՝ օգնելու բազմազանեցնել ձեր առևտուրը». Ուրսուլա ֆոն դեր Լայեն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է Հայաստանին տրամադրվող ֆինանսական և տնտեսական աջակցության մասին։
«Ես հայտարարեցի նոր՝ 200 միլիոն եվրոյի «Գլոբալ դարպասներ» փաթեթի մասին՝ փոխկապակցվածության միջոցով խաղաղություն հաստատելուն նվիրված։ Մեր ֆինանսական գործընկերների հետ մենք պատրաստ ենք զորագրել ընդհուպ մինչև 2 միլիարդ եվրո՝ ռազմավարական տրանսպորտային, էներգետիկ կապուղիների և թվանշային պրոյեկտների համար ամբողջ Հարավային Կովկասում։ Հայաստանում դա կարող է սատարել ընթացքում գտնվող նախապատրաստվող ծրագրերին՝ ներառյալ սատարել սահմանային անցակետերի և ճանապարհային ենթակառուցվածքների զարգացմանը։ Մենք կառուցում ենք իրական ֆիզիկական ենթակառուցվածք՝ խաղաղությանը նպաստող։ Ես հայտարարեցի նաև 20 միլիոն եվրոյի՝ խաղաղությանն ուղղված ծրագրի մասին, որը նպատակ ունի օգնել այն համայնքներին, որոնք սահմանամերձ են։ Մենք ուզում ենք սատարել այնտեղի տեղական տնտեսությանը, փոքր և միկրոձեռնարկություններին, ներդնել ջրային ռեսուրսների կառավարման նոր տեխնիկաներ։ Մենք ուզում ենք բարելավել կյանքը սահմանամերձ համայնքներում և նաև նոր հնարավորություններ ստեղծել համայնքների միջև երկխոսություն սահմանելու համար»,- ասել է նա։
Ուրսուլա ֆոն դեր Լայենը նշել է, որ Հայաստանը դեռևս բախվում է նշանակալի տնտեսական ճնշման Ռուասատանի կողմից և հայտարարել է Հայաստանին լրացուցիչ 18 միլիոն եվրոյի հատկացման մասին։ «Դուք շուտով կստանաք լրացուցիչ 18 միլիոն եվրո՝ օգնելու բազմազանեցնել ձեր առևտուրը։ Այս ֆինանսավորումը կարող է, օրինակ, օգնել ստեղծել արտահանման խթանման գործակալություն, որպեսզի արտահանման հզորությունները հայկական բիզնեսների համար խթանվեն։ Այս 18 միլիոն եվրոն վերջնական մասն է այն 52 միլիոն եվրոյի օգնության փաթեթի, որը մենք քննարկել էինք մեր հեռախոսազրույցում հուլիսի սկզբին»,- ասել է նա

«Դուք ուզում եք ՀՀ քաղաքացիների մի մասին զրկել քվեարկելու իրավունքից»․ Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)
113:30
«Մենք ներդնում ենք անում տարածաշրջանային էներգետիկ անվտանգության մեջ»․ ֆոն դեր Լայեն (տեսանյութ)
513:24
«Ես եկել եմ ասելու, որ դուք կարող եք մեզ վրա հույս դնել»․ ֆոն դեր Լայեն (տեսանյութ)
3113:12
«Դուք շուտով կստանաք լրացուցիչ 18 մլն եվրո՝ օգնելու բազմազանեցնել ձեր առևտուրը». Ուրսուլա ֆոն դեր Լայեն (տեսանյութ)
3113:00
«Չեմ վերցնի մանդատը և չեմ գա ԱԺ՝ որպես պատգամավոր շարունակելու աշխատանքը»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
6012:48
«Ապրում ենք մի երկրում, որտեղ արդեն բռնապետություն է, և այն ունի արտաքին հովանավորներ»․ Ստեփան Դանիելյան
3612:42
«Շնորհակալ եմ 52 մլն եվրոյի չափով աջակցության համար՝ լիահույս եմ՝ ԵՄ-ի աջակցությունը կլինի շարունակական»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
3912:30
«Այս տեմպով դուք շուտով հաց ուտելն էլ կորոշեք՝ ով հաց ուտի, ով չուտի»․ Արծվիկ Մինասյանը՝ ՔՊ-ական պատգամնավորին (տեսանյութ)
4912:24