Հինգշաբթի, 02 հուլիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +24 °C

«Ապրում ենք մի երկրում, որտեղ արդեն բռնապետություն է, և այն ունի արտաքին հովանավորներ»․ Ստեփան Դանիելյան

«Ապրում ենք մի երկրում, որտեղ արդեն բռնապետություն է, և այն ունի արտաքին հովանավորներ»․ Ստեփան Դանիելյան
36
Այսօր, 12:42

«Մենք այսօր գտնվում ենք մի երկրում, որտեղ սահմանադրական կարգ այևս գոյություն չունի, չկան սահմանադրական ազատություններ, ունեցվածքի, սեփականության իրավունք գոյություն չունի, արդեն չկա խոսքի ազատություն, մարդկանց դատարանների միջոցով զրկում են խոսելու իրավունքից։ Հայաստանում չկա խղճի ազատություն, չկա անմեղության կանխավարկածը և գործող վարչապետը հրահանգներ է տալիս ում բռնել, ում չբռնել, ում ասֆալտին պառկեցնել և ով է պետական դավաճան, իսկ իրավապահ համակարգը դա կատարում է»,- Կառավարության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասաց «ՀայաՔվե»-ի անդամ, քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

«Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ արդեն բռնապետություն է և այն ունի արտաքին հովանավորներ, որոնցից մեկն այսօր Երևանում է, ֆոն դեր Լայեն ազգանունով մի կին, որն այս ամբողջ անօրինականությունները ներկայացնում է որպես դեմոկրատիայի պահպանություն։ Այն դեմոկրատիան, որը մեզ առաջարկվում է՝ դեմոկրատիայի ավարտն է, և իրեն դեմոկրատական կոչող ԵՄ-ն այսօր ոչնչացնում է դեմոկրատիայի վերջին նմուշներն Հայաստանում՝ աշխարհաքաղաքական նպատակներից ելնելով»,- նշեց քաղաքագետը։