«Այս տեմպով դուք շուտով հաց ուտելն էլ կորոշեք՝ ով հաց ուտի, ով չուտի»․ Արծվիկ Մինասյանը՝ ՔՊ-ական պատգամնավորին

ԱԺ արտահերթ նիստում ՔՊ-ական պատգամավոր Ծովինար Վարդանյանն իր ելույթը սկսեց՝ դիմելով ընդդիմությանը, թե «Ինչու եք եկել, որովհետև մենք սովորել ենք, որ դուք այլևս այստեղ չեք ներկայանում»։ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արծվիկ Մինասյանը, արձագանքելով ՔՊ-ականի ելույթին, ասաց․ «Այս տեմպով դուք շուտով հաց ուտելն էլ կորոշեք, թե ով հաց ուտի և ով չուտի, ով ջուր չխմի, ով չխմի, դուք ո՞վ եք, որ ձեզ իրավունք եք վերապահում ասեք ինչի եք եկել, ո՞վ եք ընդհանրապես»։
Անդրադառնալով ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագծին՝ ընդդիմադիր պատգամավորը նշեց․ «Այն վարքագիծը, որ դուք հիմա ցուցաբերում եք՝ հատկապես այս հետընտրական շրջափուլում, ոչ միայն ագրեսիվությունը տանում է գագաթնակետին, այլ դուք պարզապես ասում եք՝ քաղաքացի, դուք մեր համար չկաք, մենք ոնց ուզենք տենց ենք շարժվում, ում ուզենք կթողնենք, ու ուզենք չենք թողնի»։

«Չեմ վերցնի մանդատը և չեմ գա ԱԺ՝ որպես պատգամավոր շարունակելու աշխատանքը»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
1512:48
«Ապրում ենք մի երկրում, որտեղ արդեն բռնապետություն է, և այն ունի արտաքին հովանավորներ»․ Ստեփան Դանիելյան
2412:42
«Շնորհակալ եմ 52 մլն եվրոյի չափով աջակցության համար՝ լիահույս եմ՝ ԵՄ-ի աջակցությունը կլինի շարունակական»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
3112:30
«Այս տեմպով դուք շուտով հաց ուտելն էլ կորոշեք՝ ով հաց ուտի, ով չուտի»․ Արծվիկ Մինասյանը՝ ՔՊ-ական պատգամնավորին (տեսանյութ)
2912:24
«Իսրայելը մտադիր է հրաժարվել ԱՄՆ-ի ֆինանսական օգնությունից»․ Նեթանյահու
6812:22
Բողոքի ակցիա՝ Կառավարության դիմաց (տեսանյութ)
2512:18
«ՔՊ-ն առնչություն չունի մարդու հիմնարար իրավունքի հետ»․ Արծվիկ Մինասյան (տեսանյութ)
2912:06
Նիկոլ Փաշինյանը և Ուրսուլա ֆոն դեր Լայենը հանդես են գալիս հայտարարություններով․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)
3212:00