«Սա հաստատված փաստ չի․ չնայած թշնամական ԶԼՄ-ն նաև կրկնապատկեր է հրապարակել». Դ․ Գրիգորյան
![]() 487 Հինգշաբթի, 23 սեպտեմբերի, 2021 թ., 22:12 Շրջակա միջավայրի մամուլի նախկին քարտուղար Դավիթ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱՐԿԱԾՆԵՐ ԲՈԴՐՈՒՄՈ՞ՒՄ Ադրբեջանական տեղեկատվական կենտրոններն այսօր մի ուշագրավ հրապարակում են արել։ Ըստ թշնամու հրապարակած տեղեկությունների՝ այսօր ցերեկը Երևանում վայրէջք է կատարել թուրքական Բոդրում հանգստավայրի հայտնի հյուրանոցներից մեկին պատկանող չարթերային ինքնաթիռ, որը կարճ կանգառից հետո կրկին վերադարձել է Բոդրում։ Սա հաստատված փաստ չի, չնայած թշնամական ԶԼՄ նաև կրկնապատկեր է հրապարակել։ Հարց է՝ այստեղից գնացե՞լ են թուրքական Բոդրում, թե՞ Բոդրումից են ժամանել Երևան։ Ժամանողը կամ մեկնողն ո՞վ է եղել։ Եթե վստահենք ռուսական որոշ ընդդիմադիր տեղեկատվական կենտրոններին, ապա Բոդրումը նաև ՌԴ որոշ բարձրաստիճան պաշտոնյաների սիրելի հանգստավայրն է՝ մասնավորապես թուրք օլիգարխների հովանավորությամբ։ Այս ամենը, եթե դիտարկենք Էրդողանի կողմից արված հետևյալ հայտարարության համատեքստում, ցիտում եմ. - Մենք հնարավորություն ենք ստացել զարգացնել ռեգիոնում խաղաղության հաստատման հարցը մինչև մի լավ կետի։ Այն ներառված է հարցերի օրակարգի մեջ, որը ես քննարկելու եմ Վլադիմիր Պուտինի հետ այս ամսվա վերջին։ Սրանով ռուս-թուրքական հարաբերությունները նոր հզոր ազդակ կստանան...»,- ապա պարզ է դառնում, որ թուրք-ռուսական պլանը կարծես իրագործվում է։ Տարածաշրջանի բաժանումը տեղի է ունենում մեր աչքի առաջ։ Սրան գումարենք Իրանի հետ սահմանային լարվածության թուրքական սցենարն ու այդ համատեքստում Իրանի, թուրքիայի ու ադրբեջանի ԱԳ նախարարների՝ Թեհրանում սպասվելիք հանդիպման պայմանավորվածությունը... և ամեն ինչ ընկնում է տեղը։ Թուրք առևտրականները գուցե համոզեն իրանցիներին համագործակցել։ Հուսամ, որ չի ստացվի։ Ադրբեջանն այժմ հաղթանակած ծառա է թուրքիայի ձեռքում, իսկ Հայաստանը պարտված ծառա՝ Ռուսաստանի ձեռքում։ Ի դեպ, Իրան, թուրքիա, ադրբեջան եռակողմ հանդիպման համաձայնությունը տեղի է ունեցել առանց Բաքվի կարծիքը հաշվի առնելու։ Սա ինքնիշխանության կորստի հստակ ապացույց է։ Մենք ու ադրբեջանի թուրքերը նույն օրին ենք, պարզապես նրանք ավելի հպարտ։ Հիմա, թե ճի՞շտ է թրքական լրատվականների բոդրումյան ռեյսի տեղեկությունները՝ միայն թռնողները գիտեն։ Էրդողանի մյուս՝ Իգդիրից նախիջևան նոր մայրուղի ու ավտոճանապարհ կառուցելու հայտարարությունն էլ հայտնի դարձավ քիչ առաջ։ Խաղաղությունը դիտարկեք որպես ՔՅԱՐ, ՓՈՂ, ՀԱՐՍՏԱՑՈՒՄ... կոնկրետ շրջանակների համար։ Իսկ մենք սպասենք մյուս իրադարձություններին»։ ![]() ![]() Աղբյուրը` Դավիթ Գրիգորյան |

Տեղի է ունեցել Բաղդադի Առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու վերաբացման արարողությունը (լուսանկար)
7619:36
«Այս քարափի այծը օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի տեղակալ Վրեժ Դուրգարյանն է». Հռիփսիմե Առաքելյան (տեսանյութ)
10518:54
«Երկոտանի անասունների հարվածներն իր վրա ընդունած Մայր Տաճարի դուռը բացառիկ պատմամշակութային արժեք է». Վահե Բեգոյան
13718:12
Ռոսկոմնադզորը կշարունակի սահմանափակել WhatsApp-ը
14618:10
«Դատարանը որոշման կայացումը հետաձգեց»․ Արսեն Բաբայան
13917:30
«Նիկոլն անձնական քմահաճույքները բավարարելու համար հարյուրավոր միլիոններ է ծախսում»․ Պետրոս Մակեյան
12317:24
«Ադրբեջանական բենզինը նախ և առաջ սպասարկում է Հայաստանի իշխանությունների խաղաղության օրակարգը»․ Թաթուլ Հակոբյան
13417:18
«Արդեն ութերորդ տարին է՝ Նոր տարին այլևս չի բերում տոնական տրամադրություն»․ Վահագն Սարոյան
15817:12


