«Հարևան պետության բռնապետը շարունակում է սպառնալ». Տարոն Սիմոնյան
![]() 238 Ուրբաթ, 24 սեպտեմբերի, 2021 թ., 15:54 ԱԺ նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանի գրառումը․ «Արևելքից հարևան պետության բռնապետը շարունակում է սպառնալ Արցախյան երկրորդ պատերազմի «դասերով» և պատերազմական գործողությունները Սյունիք ու Գեղարքունիք տարածելու հնարավորությամբ։ . Այն, որ ժամանակակից աշխարհակարգում և միջազգային իրավակարգում տեկտոնական փոփոխություններ են տեղի ունենում, այլևս գաղտնիք չէ։ . Այն, որ արդեն նախկին աշխարհակարգը հիմնադրած պետությունները շատ ավելի շատ ֆիքսված են սեփական անվտանգային համակարգերն ամրացնելու գործում և ռեսուրս չեն ցանկանում ծախսել «միջազգային խաղաղության և անվտանգության» ապահովման վրա, կրկին գաղտնիք չէ։ . Այն, որ թույլ և վիզը ծուռ ազգերին ու պետություններին ոչ ոք չի հարգում, առավել ևս՝ խղճում, նորից ոչ ոքի համար գաղտնիք չէ։ . Այն, որ արժանապատվություն ունենալու համար պետք է պատրաստ լինես պաշտպանել այն ու հիշեցնել ոմանց Արցախյան առաջին պատերազմի դասերը, կարծես թե, նոր պիտի որոշ մարդիկ սովորեն... . Եվ այն, որ ոչ մի բռնապետ կամ խաղամոլ «չի մարսել» ժողովուրդների ինքնորոշման իրավունքի ու դրա հիման վրա արդեն իսկ կազմավորված պետական միավորի մերժումը, կարծես թե, հիշեցնելու կարիք կա... Հ. Գ. Մինչ դուք քնած էիք, աշխարհը փոխվեց։ Հիմա խաղի կանոնները ոմանց երազների կամ խմբագրականների նուրբ ու քնքուշ կանոնները չեն։ Բարի եղեք դիմավորել հին ու բարի «կարողանում եմ, ուրեմն՝ ճիշտ եմ» կարգախոսը։ Հետևաբար աշխատենք կարողանալու վրա, ճիշտը կապացուցենք...»: Աղբյուրը` Տարոն Սիմոնյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
