«Չկա հարցի պատասխանը, թե՝ իսկ ինչպե՞ս պաշտպանվել այդ Թուրքիայից»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը. «Հնչում է կարծիք Թուրքիայի ծավալապաշտ նկրտումների, հավակնոտ քաղաքականության մասին, այն, ինչի մասին բոլորս խոսում ենք, արձանագրում, ցավոք սրտի նաև զգացել ենք ծանր կորստով: Այդ գնահատականի համատեքստում թիրախավորվում է Թուրքիայի հետ հարաբերության, խոսելու թեման, թե ինչպես խոսես այդ նկրտումներով ագրեսիվ Թուրքիայի հետ: Չկա հարցի պատասխանը, թե՝ իսկ ինչպես պաշտպանվել այդ Թուրքիայից, որը բազմապատիկ գերազանցում է քո՝ անգամ հնարավոր առավելագույն ներուժը: Բնական է, որ դա անհնար է անել առանց համարժեք ուժեղ օգնության կամ հովանու: Եվ այստեղ այդպիսին դիտվում է Ռուսաստանը:
Հետո, այդ դիտողները նաև խոսում են Ռուսաստանի վրա Թուրքիայի ահռելի ներգործության մասին, արձանագրում դա: Ընդ որում, այստեղ նրանք օբյեկտիվորեն արձանագրում են եղածը: Պետք է թերևս հետևի տրամաբանական եզրահանգում՝ եթե մեզ համար ահռելի սպառնալիք Թուրքիան մեծ ներգործություն ունի ՌԴ վրա, ՌԴ քաղաքականության ձևավորման վրա, ապա՝ կամ մենք պետք է փնտրենք Թուրքիայից մեզ հուսալի պաշտպանող այլ սուբյեկտ, որի վրա Անկարան չունի այդպիսի մեծ ներգործություն, կամ մենք պետք է որևէ կերպ կարողանանք մտնել այդ Թուրքիայի հետ հաղորդակցության մեջ, որպեսզի չմնանք այն պաշտպանի հույսին, որն ինքը շատ առումներով ունի Թուրքիայի ներգործությունից պաշտպանվելու խնդիր:
Բայց, չի հետևում թե մեկ, թե մյուս եզրահանգումը, այլ ընդամենը պարզունակ պնդում՝ ինչպես կարելի է խոսել, կամ մտածել ագրեսիվ ու հավակնոտ Թուրքիայի հետ խոսելու մասին:
Այլ բան չի մնում քան եզրակացնել, որ այդ մտայնությունը կամ պարզապես քաղաքական անհամարժեքության, կամ Հայաստանի դեմ դիտավորության դրսևորում է: Երկու դեպքում էլ մեծ կարող է լինել հետևանքի գինը: Հայաստանի համար ռազմավարական անհրաժեշտություն է առավելագույնն անել ռուս-թուրքական՝ թե պայմանավորվածությունների, թե հակադրությունների առաջնագծի «կարգավիճակից» դուրս գալու համար»:

«Որոշել են օրենքով սահմանափակել արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքը»․ Մեսրոպ Առաքելյան
3901:06
«Փաստացի ազդարարում է նոր քաղաքական ճնշումների փուլ»․ Սուրեն Սուրենյանց
3900:48
«ՀՀ քաղաքացիների մի հատվածին ընտրական իրավունքից զրկելը սահմանադրական կարգի տապալման փորձ է»․ Արա Պողոսյան
3800:36
«Միասնության թևեր»-ը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան
4700:12
«Վախը ընդդիմադիրներից շատերին կստիպի կողմնորոշվել դեպի մանդատը»․ Արա Պողոսյան
4800:06
«Փաշինյանը բացեց Պանդորայի արկղը»․ Հակոբ Բադալյան
56Երեկ, 23:54
«Հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման պրոցես․ կստեղծենք հետընտրական կոալիցիա»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
71Երեկ, 23:30
«Անկախ դիտորդ»-ը 3 տեղամասերի ընտրողներին կոչ է անում պաշտպանել իրենց ընտրական իրավունքը
56Երեկ, 23:00