«Երեկ ընդունված ԵԽԽՎ բանաձևի մասին». Տարոն Սիմոնյան
![]() 277 Երեքշաբթի, 28 սեպտեմբերի, 2021 թ., 17:54 ԱԺ նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանի գրառումը․ «Երեկ ընդունված ԵԽԽՎ բանաձևի մասին . Արդյո՞ք ԵԽԽՎ բանաձևը կարևոր փաստաթուղթ է Արցախյան խնդրի լուծման կամ ընդհանրապես՝ հայկական շահի սպասարկման համար։ Այո՛։ Բանաձևում տեղ գտած շատ արտահայտություններ, փաստերի արձանագրումներ և դիրքորոշումներ համապատասխանում են հայկական շահի պահանջներին. մասնավորապես՝ Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի խախտմամբ ուժի կիրառումը, գերիներին չհանձնելը, նրանց վերաբերյալ տվյալներ չտրամադրելը, խոշտանգումները, Արցախյան խնդրի լուծված չլինելը, Ադրբեջանում հայկական մշակութային ժառանգության համակարգված ոչնչացումը, ատելության խոսքի հնչեցումն ամենաբարձր մակարդակում, Թուրքիայի օգնությամբ վարձկանների ներգրավումը և այլն։ . Արդյո՞ք բանաձևը պարտադիր է Ադրբեջանի կատարման համար։ Ո՛չ։ Բանաձևում օգտագործված «խրախուսվում է», «կոչ ենք անում», «ափսոսում ենք», «մտահոգված ենք» արտահայտությունները դասական իմաստով չեն պարտադրում։ Նման բանաձևերը միջազգային իրավունքում հայտնի են որպես «փափուկ իրավունք», որոնք պարտադիր չեն կատարման համար, սակայն դրանց չկատարումը միջազգային հանրությունում նվազեցնում է տվյալ պետության հեղինակությունը և գործունեության ազատությունը՝ առաջացնելով քաղաքական և հնարավոր դիվանագիտական հետևանքներ։ . Բա իմա՞ստը նման բանաձևի վրա այդքան ռեսուրս ծախսելու և արդյունքով էլ այդքան ուրախանալու համար։ Նման բանաձևերի քանակական աճն ամրացնում է հայկական շահի և մասնավորապես՝ Արցախյան խնդրի հայանպաստ լուծման մեր հնարավորությունները միջազգային ասպարեզում։ . Իսկ եթե այդպես է, ինչո՞ւ նախկինում չէինք դրա վրա ավելի շատ շեշտադրում անում։ Որոշ չափով արվել է, բայց շատ քիչ ու հպանցիկ։ Ադրբեջանն ավելի շատ է աշխատել այս ուղղությամբ, ինչի արդյունքում շատ ավելի շատ կարելի է հանդիպել միջազգային կազմակերպությունների կողմից ընդունված նման բանաձևեր, որոնք սպասարկում են Ադրբեջանի շահը։ Դա մեծապես կաշկանդել է Արցախյան խնդրում նման բանաձևերին կողմ քվեարկած պետությունների քաղաքականությունը և հիմնականում բացառել հայանպաստ դիրքորոշումը։ . Մեր պասիվության ի՞նչ հիմնավորում է եղել։ Հույսներս դրել ենք չգիտեմ՝ ինչի ու ում վրա... ինչպես միշտ վերջին մի քանի հազար տարին...»: Աղբյուրը` Տարոն Սիմոնյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
