Իշխանությունը կստիպի ընդդիմությանը փոխել թեկնածուին. «Հրապարակ»
![]() 257 Չորեքշաբթի, 29 սեպտեմբերի, 2021 թ., 09:12 «Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ում ուզում են վերջնականապես փակել ԱԺ պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում Արթուր Ղազինյանի հավակնությունների հարցը և որոշել են դա անել ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններով՝ սահմանափակելով հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում նույն անձի առաջադրումը։ Նույն թեկնածուին հնարավոր կլինի առաջադրել, դիցուք, միայն 3 անգամ։ Գործող կանոնակարգով՝ սահմանափակում չկա, և ընդդիմությունը կարող է իր թեկնածուին 5 օրը մեկ առաջադրել: Իսկ այս փոփոխությամբ իշխանությունը կստիպի ընդդիմությանը փոխել թեկնածուին և առաջադրել նրան, ում ինքն է ուզում։ Հիշեցնենք․ երեկ 5-րդ փորձն էլ տապալվեց՝ ՔՊ-ն Ղազինյանին չընտրեց, իսկ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը մեկ անգամ ևս հիշեց, թե ինչպես էր Ղազինյանը շիշը նետում Փաշինյանի կողմը։ Իսկ Արթուր Ղազինյանն առաջարկեց հանձնաժողովի կազմում ստեղծել ենթահանձնաժողով, որը կպարզի հոկտեմբերի 7-ին պատերազմը չկանգնեցնելու պատճառները և որոշման մասնակից անձանց շրջանակը։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
