Անդրանիկ Քոչարյանն իրավունք չունի լինել քննիչ հանձնաժողովի նախագահ․ «Ժողովուրդ»
![]() 309 Չորեքշաբթի, 29 սեպտեմբերի, 2021 թ., 09:34 «Ժողովուրդ»-ը գրում է. «44-օրյա պատերազմի հանգամանքները քննելու համար քննիչ հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտության մասին թե՛ ընդդիմությունը, թե՛ իշխանությունը բարձրաձայնում են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից անմիջապես հետո: Չնայած ընդդիմադիրների ու փորձագետների խորհուրդ-հորդորներին, թե ավելի ճիշտ կլինի պարիտետային հանձնաժողով ձևավորել, իշխանությունը տեղի չտվեց ու Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի շուրթերով հայտարարեց՝ հանձնաժողովը ձևավորվելու է խորհրդարանի համապատասխան՝ Պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հիման վրա: Իշխող թիմը չի թաքցնում, որ ստեղծվելիք հանձնաժողովի նախագահն Անդրանիկ Քոչարյանն է լինելու, որը, ըստ թերթի ունեցած տեղեկությունների, անձամբ է որոշում, թե քննիչ հանձնաժողովի կազմում իշխանության քվոտայով ովքեր են ներկայացված լինելու: Անդրանիկ Քոչարյանը, պատերազմի ժամանակ հույժ կարևոր պաշտոն զբաղեցնելով, փաստորեն պետք է ոչ միայն իր, այլ իր ներկայացրած քաղաքական թիմի քայլերն ու դրանից բխած սխալները, բացթողումները քննի: Դա ակնհայտորեն կարող է կաշկանդել պաշտոնյային հանգամանքներն առավել մանրամասն ու համակողմանի քննել:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
|

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
