«Իրենց ամենասիրած զբաղմունքը հանձնաժողովի նախագահի տեղակալ չընտրելն է». Արթուր Ղազինյան
![]() 267 Չորեքշաբթի, 29 սեպտեմբերի, 2021 թ., 12:06 «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ՀԵՐԹԱԿԱՆ նիստը երկուշաբթի չի կայացել՝ ՕՐԱԿԱՐԳ չլինելու պատճառով: Փաստորեն անվտանգային և պաշտպանական կոլափսի մեջ գտնվող պետության խորհրդարանի պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովն օրակարգ չունի, իսկ մեր բոլոր փորձերը հանձնաժողովի աշխատանքները տեղափոխել բովանդակային հարթություն հանդիպում են ՔՊ-ականների սուր դիմադրության: Մյուս կողմից հասկանում եմ նրանց, քանի որ օրակարգի ցանկացած բովանդակային կետի քննարկում անխուսափելիորեն կբացահայտի պետության և պետականության դեմ գործած նրանց գործած հանցանքները: Իրենց ամենասիրած զբաղմունքը հանձնաժողովի նախագահի տեղակալ չընտրելն է, քանի որ այլ բանի ուղղակի ունակ չեն: Չնայած երեկ նրանց հաջողվեց ընտրել հանձնաժողովի նախագահի տեղակալի տեղակալ...»: Աղբյուրը` Արթուր Ղազինյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
