«Ամեն ինչ անում ենք, որ բեռնափոխադրումները ՀՀ տարածքով իրանցի վարորդների կողմից իրականացվեն հարմարավետ»․ Ռուստամ Բադասյան

«Մեր գործառույթների շրջանակներում ամեն ինչ անում ենք, որ բեռնափոխադրումները ՀՀ տարածքով իրանցի վարորդների կողմից իրականացվեն հնարավորինս հարմարավետ, մաքսային տերմինալներով նույնպես սպասարկումն իրականացվի հարմարավետ, և հավելյալ խնդիրներ չառաջանան տնտեսվարողների համար»,- այսօր՝ լրագրողների հետ զրույցում, ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։
«Խնդրի վերջնական լուծումն ավելի համալիր գործողություններ է ենթադրում, որի շուրջ Կառավարությունն աշխատում է»,- նկատեց նա։
Հարցին, թե Գորիս-Կապան ճանապարհահատվածում ադրբեջանցիների կողմից տեղադրած ոստիկանական անցակետ տեղադրելու հանգամանքով պայմանավորված՝ արդյոք հայկական կողմը մաքսակետ դնելու է նույն հատվածում, Բադասյանը պատասխանեց․ «Մենք մեր գործառույթներն իրականացնում ենք բավարար ենթակառուցվածքների միջոցով: Մենք կարիք չունենք որևէ տեղ հավելյալ մաքսակետ տեղադրելու, քան այս պահին տեղադրված է»։

«246 անգամ անհամաչափ առևտուր. ո՞ւմ է ձեռնտու «խաղաղությունը»». Սուրեն Սուրենյանց
21822.11.2026, 19:24
«Այո, 4 հոգանոց ընտանիքի մեկ օրվա սննդի վրա մոտ 15 հազար է ծախսվում». Կարեն Վրթանեսյան
56419.11.2026, 20:54
«Գազի գնի 10%-ով թանկացումը բերելու է 0,6% գնաճ»․ Մարտին Գալստյան (տեսանյութ)
54819.11.2026, 16:42
Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
228116.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
165415.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
87314.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
204313.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
88512.11.2026, 16:00