«ԿԸՀ-ն այս որոշումով կանաչ ճանապարհ է բացում ընտրական կեղծարարությունների համար». Դերենիկ Մալխասյան
![]() 267 Չորեքշաբթի, 29 սեպտեմբերի, 2021 թ., 16:18 Քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանի գրառումը. «ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԸՆՏՐԱՏԵՂԱՄԱՍԵՐԻՑ ՀԱՆՈՒՄ ՏԵՍԱԽՑԻԿՆԵՐԸ Գյումրիում հոկտեմբերի 17-ին տեղի ունենալիք ավագանու ընտրությունների ժամանակ ընտրական տեղամասերում տեսախցիկներ չեն տեղադրվելու ու տեսանկարահանում չի իրականացվելու։ Այսպիսի որոշում է կայացրել ԿԸՀ-ն, որևէ պատճառ չի նշվում, թե տեսախցիկներն ինչին են խանգարելու: Պատճառներից մեկը կարող է լինել, այն, որ ընտրությունների նկատմամբ խիստ ցածր հանրային հետաքրքրություն կա, քաղաքացիների մոտ մոտիվացիա չկա ընտրատեղամաս գնալու, հետևաբար կարող է գրանցվել խայտառակ ցածր մասնակցություն: Մյուս հնարավոր պատճառն այն է, որ իշխանական թեկնածուի համար հարմար տոկոսոներ խփեն, քանզի ակնհայտ ֆավորիտ չէ ու կարող են անակնկալի գալ ընտրությունների արդյունքներից: Կարելի է ենթադրել, որ ԿԸՀ-ն այս որոշումով կանաչ ճանապարհ է բացում ընտրական կեղծարարությունների համար, որ ավելնորդ վկաներ չլինեն ու չֆիքսվեն հնարավոր կեղծիքները: Խիստ ուշագրավ է այսպես կոչված քաղհասարակության կառույցների լռությունը, թե՛ տեղական, թե՛ հանրապետական մասշտաբով: Ձայն չեն հանում նաև դիտորտական առաքելություն իրականացնող կառույցները: Այդ կառույցների լռությունն այլ կերպ քան իշխանության շահերի սպասարկում գնահատելը, խիստ դժվար է»: Աղբյուրը` Դերենիկ Մալխասյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
