ԱԺ նախագահի որոշումից իշխանական պատգամավորները զարմացել են. մեկնում ՌԴ՝ առանց ընդդիմության. «Ժողովուրդ»
![]() 251 Հինգշաբթի, 30 սեպտեմբերի, 2021 թ., 09:06 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը իշխանական թևի ներկայացուցիչների համար զարմանալի մի որոշում է կայացրել: ՌԴ Դաշնային Ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Ալեն Սիմոնյանին ՌԴ է հրավիրել, ու վերջինն էլ, բնականաբար, ընդունել է հրավերը և մտադիր է մեծ իշխանական պատվիրակությամբ ՌԴ մայրաքաղաք Մոսկվա մեկնել: Անգամ այնպիսի պատգսմավորներ են ընդգրկվելու պատվիրակության կազմում, որ ռուս-հայկական հարաբերությունները ջերմացնող ոչինչ չեն արել՝ հակառուսական դիրքորոշումներով հայտնի իշխանական պատգամավոր Ծովինար Վարդանյանը, ռուսական հարաբերությունների ջերմացման հարցում որևէ «գործ» չարած Արուսյակ Ջուլհակյանը, Անդրանիկ Քոչարյանը, նախկին լրագրող-պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանն ու Արթուր Հովհաննիսյանը: ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին ևս հնարավոր է Սիմոնյանը ընդգրկի պատվիրակության կազմում: Ալեն Սիմոնյանը որոշել է հոկտեմբերի 3-6 ընկած ժամանակահատվածում ՌԴ կատարելիք այցի պատվիրակության կազմում ընդգրկել իր վաղեմի բարեկամներ, ԱԺ ՔՊ պատգամավորներ Խաչատուր Սուքիասյանին, Գուրգեն Արսենյանին: Ըստ մեր տեղեկությունների՝ քանի որ Ալեն Սիմոնյանին է անձամբ հրավերը եղել, նա միանձնյա է որոշում՝ ում հետ գնալ, և որոշվել է որևէ ընդդիմադիր պատգամավոր չընդգրկել պատվիրակության կազմում: Իշխանության ներսում ևս տարօրինակ են համարել Սիմոնյանի որոշումը, քանի որ եթե հնարավոր էր նման հանդիպումներով հայ-ռուսական հարաբերությունները ամրապնդել, ջերմացնել, մի օգտակար գործողություն իրականացնել, ապա տարօրինակ է, որ պատվիրակությունում կլինեն այնպիսի մարդիկ, որոնք այդ հարաբերություններում «չկան», զուտ էքսկուրսիա են գնալու Մոսկվա»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
