«Մի քանի կարևոր պարզաբանում». Բաբկեն Թունյան
392 Հինգշաբթի, 30 սեպտեմբերի, 2021 թ., 13:30 ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՄԻ ՔԱՆԻ ԿԱՐԵՎՈՐ և ՕԳՏԱԿԱՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ Հիպոթեկային վարկի սպասարկման համար վճարված տոկոսագումարների չափով եկամտային հարկի վերադարձի արտոնության մասին Սիրելի՛ հայրենակիցներ, երևի արդեն տեղյակ եք, որ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը երեկ դրական եզրակացություն տվեց Կառավարության ներկայացրած՝ Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին նախագծին, որով նախատեսվում է սահմանափակել հիպոթեկային վարկի սպասարկման համար վճարված տոկոսագումարների չափով եկամտային հարկի վերադարձի արտոնության համակարգը։ Քանի որ հետաքրքրությունն այս համակարգի և փոփոխությունների նկատմամբ բավականին մեծ է՝ ինչպես պոտենցիալ գնորդների, այնպես էլ կառուցապատողների կողմից, մի քանի կարևոր պարզաբանումներ անեմ։ ● Սահմանափակումները չեն տարածվի արդեն իսկ գործող վարկերի վրա։ Այսինքն՝ անկախ նրանից, թե որ գոտում է ձեր ձեռք բերած անշարժ գույքը, եթե արդեն իսկ օգտվում եք եկամտային հարկի փոխհատուցման հնարավորությունից, ապա կշարունակեք օգտվել մինչև վարկային պայմանագրի ավարտը։ ● Եթե շինթույլտվությունը ստացվել է մինչև 2022 թվականի հունվարի մեկը, ապա ԱՆԿԱԽ ՆՐԱՆԻՑ, թե հիպոթեկային վարկը երբ կձևակերպվի, և անշարժ գույքը որ գոտում է, եկամտային հարկի փոխհատուցման հնարավորությունը կպահպանվի։ Հիմա մի քանի պարզաբանում այն անշարժ գույքերի մասով, որոնց շինթույլտվությունը ստացվելու է 2022 թվականի հունվարի 1-ից հետո։ ● Եթե շենքը գտնվում է 1-ին գոտում (Երևանի Փոքր Կենտրոն), ապա մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը հիպոթեկային վարկ ստանալու դեպքում կկարողանաք եկամտային հարկի հաշվին փոխհատուցում ստանալ: ● Եթե շենքը գտնվում է 2-րդ գոտում, ապա մինչև 2023 թվականի հունվարի 1-ը հիպոթեկային վարկ ստանալու դեպքում կկարողանաք եկամտային հարկի հաշվին փոխհատուցում ստանալ: ● Եթե շենքը գտնվում է 3-րդ գոտում, ապա մինչև 2023 թվականի հուլիսի 1-ը հիպոթեկային վարկ ստանալու դեպքում կկարողանաք եկամտային հարկի հաշվին փոխհատուցում ստանալ: ● Եթե շենքը գտնվում է Երևանի մնացած գոտիներում, ապա մինչև 2025 թվականի հունվարի 1-ը հիպոթեկային վարկ ստանալու դեպքում կկարողանաք եկամտային հարկի հաշվին փոխհատուցում ստանալ: ● Մի թյուրըմբռնումից ևս խուսափելու համար։ Խոսքը վերաբերում է եկամտային հարկի հաշվին փոխհատուցում ստանալու համար դիմելուն։ Իսկ փոխհատուցումն արդեն ԳՈՐԾԵԼՈՒ Է ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՄԲՈՂՋ ԸՆԹԱՑՔՈՒՄ։ Օրինակ՝ եթե ասում ենք, որ 2-րդ գոտու համար արտոնությունը կգործի մինչև 2023 թվականի հունվարի 1-ը ստացված վարկերի դեպքում, դա նշանակում է, որ այդ ժամկետում կնքված վարկերի ամբողջ ժամանակահատվածում (10, 15 կամ 20 տարի՝ էական չէ) կշարունակեք ստանալ փոխհատուցումները։ ● Կրկնեմ, որ այս ժամկետային սահմանափակումները չեն տարածվում այն դեպքերի վրա եթե շինթույլտվությունը ստացվել է մինչև 2022 թվականի հունվարի մեկը։ Ասենք, եթե 1-ին գոտում կառուցված շենքից բնակարան գնեք անգամ տարիներ անց, ապա կկարողանաք եկամտային հարկի հաշվին փոխհատուցում ստանալ։ ● Մարզերում կառուցված անշարժ գույքի համար սահմանափակումներ չեն մտցվում. եկամտային հարկի վերադարձի համակարգը, ինչպես կա այնպես էլ կշարունակի գործել։ ● Ինչպես պարզել՝ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ՈՐ ԳՈՏՈՒՄ Է։ Այստեղ տեղադրում եմ շինությունների տարածագնահատման (գտնվելու վայրի) քարտեզը՝ Երևան քաղաքի համար... Հուսով եմ՝ փոքր-ինչ պարզություն մտցրեցի այս հարցում»։ Աղբյուրը` Բաբկեն Թունյան |
Ռուսաստանի Բանկը «ԵԱՏՄ 10-ամյակ» արծաթե հուշադրամ է թողարկել
216Երեկ, 15:30Թրամփի խորհրդականները քննարկում են պատժամիջոցների սահմանումը երկրների դեմ, որոնք կհրաժարվեն դոլարից․ #Bloomberg
413Երեկ, 09:36«Հայ-ադրբեջանական «գազային սիրավեպի» զարգացման շուրջ». Վահե Դավթյան
21825.04.2024, 16:54«Դրական եմ վերաբերվում». Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
28625.04.2024, 14:06«Հայաստանը կարող է արտոնյալ գնով ադրբեջանական գազ ստանալ»․ Ալիև
26325.04.2024, 12:18«Հենց խոսում ենք կրիպտոարժույթների մասին, պետական ինստիտուտները խուճապային նամակներ են գրում». վարչապետ
20325.04.2024, 11:48«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
23325.04.2024, 09:36«Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն». Ալիև
40622.04.2024, 22:54