Անպատասխանատու «վոյաժներ»՝ քաղաքացու նյարդերի հաշվին. «Ժողովուրդ»
![]() 256 Ուրբաթ, 01 հոկտեմբերի, 2021 թ., 09:18 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Առողջապահության նախարարությունը հետ է կանգնում սեփական որոշումից ու հետաձգում պատվաստման պարտադիրությանը վերաբերող ու հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող որոշումը: Ավանեսյանի որոշմամբ, հիշեցնենք, պետական ու մասնավոր բոլոր հիմնարկություններում աշխատակիցները կա՛մ պատվաստված լինելու հանգամանքը փաստող գրություն պետք է ներկայացնեին, կա՛մ կորոնավիրուսի ՊՇՌ թեստի բացասական պատասխանը: Ըստ իրավաբանների՝ հակասահմանադրական այս որոշումը ոչ միայն խտրական վերաբերմունքի դրսևորում է, այլ նաև այնպիսի քաոսային մի իրավիճակի է հանգեցրել, որ կորոնավիրուսի թեստեր իրականացող լաբորատորիաների առջև կիլոմետրերի հասնող հերթեր են գոյացել: Նախարար Ավանեսյանը, ըստ երևույթին, տեղի տալով բարձրաձայնվող քննադատությանը ու իրավաբանների կողմից մատնանշվող փաստարկներին, որոշել է, որ «չպատվաստված աշխատողը ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատը գործատուին պարտավոր է ներկայացնել 14 օրվա ընթացքում՝ հոկտեմբերի 1-14-ն ընկած ժամանակահատվածում»։ Դժվար է հավատալ, որ կառավարությունը կկարողանա այնքան ճկուն լինել, որպեսզի հաջողի իր անպատասխանատու վարքագծից հետո կրկին քաղաքացիներին օրինապահ դաշտ բերել և ՊՇՌ թեստի պարտադիր լինելու կարգավորումը կիրառել: Առողջապահության նախկին նախարար, այժմ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն այն համոզմանն է, որ «հատկապես կառավարությունն ու Առողջապահության նախարարությունը պետք է տիտանական ջանքեր գործադրեն (պարզապես այլ բանով չզբաղվեն, բացի պատվաստումներից), որ այս հարցը լուծեն: Ռազմավարական կամ շատ կարեւոր այլ բաներով առժամանակ չզբաղվեն, այս հարցը որպես թիրախ դնեն, լուծեն, նոր անցնեն մյուս հարցերին»: Չավարտված պատերազմի մեջ գտնվող երկրի պաշտոնյան, փաստորեն, պատվաստումների հարցը առաջ է դասում ռազմավարական նշանակության հարցերից ու ակնկալում, որ իր նախկին տեղակալը՝ Ավանեսյանը, զօրուգիշեր աշխատի՝ հանուն պաստումների թվի աճի: Տիկին նախարարը, սակայն, այս օրերին ոչ թե Թորոսյանի հորդորին է ականջալուր եղել, այլ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ գործուղվել է Բելգիայի մայրաքաղաք Բրյուսել՝ մասնակցելու համաեվրոպական հոգեկան առողջության կոալիցիայի մեկնարկին: Հարկ է նշել, որ նախարար Ավանեսյանը գործուղման է մեկնում, երբ երկրում առողջապահական ոլորտը կաթվածահար վիճակում է, իսկ վերջին օրերին կորոնավիրուսային հիվանդացության դեպքերը հատում են 1000-ի շեմը (ժամը մեկ անգամ մարդ է մահանում): Նախկին ենթակայի վարքագիծը, փաստորեն, նաև Թորոսյանն է քննադատում՝ նրան հիշեցնելով, որ «վոյաժների» գնալու փոխարեն՝ մտածել է պետք, թե ինչ կարելի է անել ստեղծված իրավիճակից հնարավորինս նվազագույն կորուստներով դուրս գալու համար»: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
278Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
295Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
303Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
205Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
266Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
245Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
232Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
281Երեկ, 09:52
