«Սյունիքի մարզպետը Տեղի համայնքապետի ԺՊ է նշանակել իր քրոջ որդուն». Նաիրի Հոխիկյան
![]() 267 Ուրբաթ, 01 հոկտեմբերի, 2021 թ., 14:36 Լրագրող Նաիրի Հոխիկյանի գրառումը. «Սյունիքի մարզի Տեղ համայնքում հոկտեմբերի 17-ին տեղի կունենա ՏԻՄ ընտրություն, որի անցկացումից մոտ 1 ամիս առաջ տուն է ուղարկվել գործող համայնքապետ Արթուր (Ներսես) Շադունցը։ Փոխարենը Սյունիքի մարզպետը Տեղի համայնքապետի ԺՊ է նշանակել իր հարազատ քրոջ որդուն՝ գործարար Դավիթ Ղուլունցին։ Համայնքապետի պաշտոնակատարն էլ որոշել է առաջադրել իր թեկնածությունը։ Ի դեպ, սա նույն քրոջ որդին է, ում անունը կապվում է Բերձորում տեղի ունեցած տարբեր գործողությունների հետ։ Դրանց մասին Աղավնոյի գյուղապետը բազմիցս խոսել է՝ տների թալանից մինչև ՋԷԿ-ի 4 մլն խմ ավազի անհետացում։ Բոլորը՝ մարզպետի անվան շահարկմամբ։ Վերջերս էլ ինձ զանգել էր մարզպետի մոտ մարդկանցից մեկը, թե էդ խեղճ մարդն իր քրոջ տղաների ձեռքը Սյունիքում կրակն է ընկել։ Թե նրանք նոր Սուրիկ Խաչատրյան են դարձել, էդ մարդն ի՞նչ անի։ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի հետ ծանոթացել եմ 2021-ի գարնանը՝ իր տանը։ Բավական լավ տպավորություն թողեց իր անցած ճանապարհի և այսօրվա մասին իր դատողությունների առումով։ Այն ժամանակ արդարանում էր, թե ուրիշներն իր անվան տակ ստոր քայլերի են դիմում, արատավորում իրեն։ Չեմ մանրամասնում խոսակցության այլ կետեր, բայց գոնե այն ժամանակ չէի կարծում, թե Մելիքսեթ Պողոսյանն այդքան կմտնի ՔՊ-ի հանցավոր քայլերի մեջ ու կդառնա նրանցից մեկը։ Համայնքապետի ընտրությունից 1 ամիս առաջ հեռացնել գործող գյուղապետին ու սեփական դիմումի մատնանշմամբ ղեկավարի աթոռին դնել հարազատ քրոջ որդուն, որպեսզի նա էլ օգտագործի պաշտոնական դիրքն ու դառնա համայնքապետ, մեղմ ասած՝ չարաշահում կարող է լինել, ինչը պատժվում է քրեորեն»։ Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
