«Ուժերի կոալիցիան, որի ջանքերով պատերազմն աղետալի արդյունք ունեցավ Արցախի, ՀՀ-ի համար, թիրախավորելու է Իրանը»․ Ա․ Մելիքյան
![]() 553 Ուրբաթ, 01 հոկտեմբերի, 2021 թ., 21:24 Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Ուժերի այն կոալիցիան, որի համատեղ ջանքերի արդյուքում 44-օրյա պատերազմը աղետալի արդյունք ունեցավ Արցախի, Հայաստանի Հանրապետության համար, այժմ թիրախավորելու է Իրանը: Նպատակը՝ Իրանի կղերապետական կառավարման համակարգի փլուզումն է: Չի բացառվում, որ կարող է ծրագրված լինել նաև ԻԻՀ հետագա տրոհում առանձին էթնիկ պետական կազմավորումների: Այդուհանդերձ, գտնում եմ, որ այդ ծրագիրը կնախընտրեն իրականացնել ոչ թե արտաքին ագրեսիայի, այլ Իրանը ներսից պայթեցնելու միջոցով: Այժմ այդ ներքին պայթյունի հասունացմանը նպաստող իրավիճակ ձևավորելու վրա են աշխատում: Իրանի գործող իշխանություններն իրենք են որոշելու, թե արդյոք պետք է պաշարված ամրոցի վերածեն երկիրը և սպասեն հարվածի, թե, ինչ-ինչ ուղղություններով բառիս բուն իմաստով նախահարձակ լինելով, փորձեն կանխել վերահաս կործանումը: Փորձը ցույց է տալիս, որ «պաշարված ամրոցի» մարտավարությունը սովորաբար արդյունվետ չի լինում, իսկ ներսում հինգերորդ շարասյան առկայության դեպքում՝ արդյունվետ չի լինում երբեք: Նախագահ Ալիևն՝ Ադրբեջանը Թեհրանի զայրույթը շարժող և ագրեսիվ գործողությունների դրդող խայծի դերն ընդունել է և ակտիվորեն ներգրավվել է կղերապետության դեմ նախաձեռնվող գործողություններին: Իրանն այժմ պետք է որոշի իր անելիքը»: Աղբյուրը` Արման Մելիքյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
