Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Սերժ Սարգսյանի քաղաքական տուն-տունիկը». Ոսկան Սարգսյան

«Սերժ Սարգսյանի քաղաքական տուն-տունիկը». Ոսկան Սարգսյան
260
Կիրակի, 03 հոկտեմբերի, 2021 թ., 16:24

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սերժ Սարգսյանի քաղաքական տուն-տունիկը
Այսօր Ծաղկաձորում Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանի ընդդիմությունը կարող է իշխանափոխություն կազմակերպել, եթե հիմնական ընդդիմադիր ուժերը իրենց առջև միայն մեկ նպատակ դնեն՝ իշխանափոխություն, հավելելով․ «Այլ ոչ թե սրան իշխանությունից հեռացնել, ապա գալ իշխանության: Այսօր իշխանության գալու մասին ընդհանրապես պետք չի մտածել, անկեղծ եմ ասում»:
Հո տուն-տունիկ չէ, 2018-ի գարնանը թողնում ես, որ Նիկոլ Փաշինյանը քայլելով, Դիլիջանի թունելի մոտ արագաչափ փակելով, հատուկ պահպանվող օբյեկտ հանդիսացող Հանրային ռադիոյի շենքում ավերածություն անելով, փողոցներ փակելով իշխանության գա, տեսախցիկների առաջ ասում ես՝ ՆԻկոլը ճիշտ էր, ես սխալ, դրանով նրան ժողովրդի աչքին հերոսացնում ես, նա երեքուկես տարի քանդում է երկիրը, խայտառակ, պլանավորված պատերազմով հազարավոր զոհեր տալիս, հանձնում Արցախի մեծ մասը, Հայաստանի սահմանային տարածքները, իսկ հիմա հայտարարում ես Նիկոլ Փաշինյանին հեռացնելու մասին։ Ծաղկաձորում հանրապետականներից մեկը չի՞ հարցնելու Սերժ Սարգսյանին, թե դրսի ի՞նչ հզոր ուժեր էին, որոնց իր խոսքերով՝ 2018թ-ին ինքը պարտվել է»:

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան