Հայտնի ծեծկռտուքից հետո Քոչարյանը թիմակիցներին մեղմ հանդիմանել է․ «Հրապարակ»
![]() 418 Երեքշաբթի, 05 հոկտեմբերի, 2021 թ., 09:42 «Հրապարակ» թերթը գրում է. «Ռոբերտ Քոչարյանը երեկ հրավիրած ասուլիսում քողարկված ուղերձ հղեց առ այն, որ խորհրդարանական հայտնի ծեծկռտուքը, որը նախորդ նստաշրջանում տեղի ունեցավ իր ղեկավարած դաշինքի և ՔՊ-ական «ուսապարկերի» միջև, իր սրտով չէ: «Խորհրդարանը ռինգի դաշտ չէ, պետք է հասկանալ, որ խորհրդարանը մի վայր է, որտեղ դու որոշակի կանոններով ես աշխատում»,- երեկ ասաց նա՝ ի պատասխան հարցին, թե իրեն գոհացնո՞ւմ է «Հայաստան» դաշինքի խորհրդարանական գործունեությունը: «Սրանք մարտեր չեն առանց կանոնների, սա վերջապես խորհրդարան է, և մեր կողմնակիցներին պետք է կարողանանք բացատրել, որ որոշակի շրջանակներ կան, որոնցից ֆրակցիան չի կարողանալու դուրս գալ»։ Հիշեցնենք, որ մինչ խորհրդարան անցնելը քոչարյանականներն ասում էին, որ խորհրդարան են գնում իշխանությունների կյանքը դժոխք դարձնելու, նրանց օրուարև չտալու վճռականությամբ։ Բայց 30 հոգին 70-ին՝ գոնե ֆիզիկապես, չի կարող հաղթել, ուստի շեշտը պետք է դնեն մտքի, խոսքի, գիտելիքների և օրենսդրական հմտությունների վրա»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
|

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
