«Դու քո ասածին հավատո՞ւմ ես». ընդդիմադիրները՝ ՔՊ-ական պատգամավորին
![]() 578 Երեքշաբթի, 05 հոկտեմբերի, 2021 թ., 11:18 «Որևէ մեկի մտքով չի կարող անցնել ու միջազգային իրավունքում չկա որևէ օրինակ, որ մեր պետական Վարչատարածքային օրենքը հիմք հանդիսանա արտաքին սահմանների համար»,- ԱԺ-ում հայտարարեց ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով վիճահարույց հարցին: «Մեր ընդդիմադիր գործընկերները փորձում են արդարանալ, պաշտպանվել այն գործողության համար, որ արել են 10-11 տարի առաջ: Իսկ ի՞նչ են արել՝ իրենց ընդունած օրենքով. արձանագրել են, ուղերձ են հղել, որ Շուռնուխից այն կողմ Ադրբեջանի Հանրապետություն է»,- արձագանքեց ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանը: Դահլիճից հնչեց՝ «դու քո ասածին հավատո՞ւմ ես» արտահայտությունը: «Այդ ժամանակվա օրենքն ընդունողներն ընդունել են, որ Քարվաճառը, Լաչինն իրենց համար Ադրբեջանի Հանրապետություն է»,- հավելեց Պապոյանը: Հիշեցնենք՝ 2010 թվականին ընդունված Վարչատարածքային բաժանման մասին օրենքը վաղուց է դարձել քննարկման թեմա: Ընդդիմադիրների խոսքով՝ այդ օրենքը չի կարող լինել միջազգային իրավահարաբերությունների աղբյուր: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
