Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

«Իդեալ», «Դոմուս», «Նոր տուն» և «Վալան պրոֆ» ընկերությունները՝ թուրքական ապրանքների ներկրման մասին

«Իդեալ», «Դոմուս», «Նոր տուն» և «Վալան պրոֆ» ընկերությունները՝ թուրքական ապրանքների ներկրման մասին
832
Երեքշաբթի, 05 հոկտեմբերի, 2021 թ., 12:30

2020 թվականին Արցախում պատերազմի թեժ օրերին ՀՀ կառավարությունը ընդունել էր՝ 2021թ. հունվարի 1-ից 6 ամիս ժամկետով արգելել թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծումը։ Որոշումը հիմնավորվել էր անվտանգային խնդիրներով՝ նկատի ունենալով Թուրքիայի աջակցությունն Ադրբեջանին պատերազմի ժամանակ։

Այդ ժամանակահատվածում տեղեկություններ տարածվեցին, որ Հայաստանում ակտիվ առևտուրը շարունակում են այն կազմակերպությունները, որոնց ներկրումը հիմնականում Թուրքիայից է։ Այս տեղեկությունները մի քանի անգամ հերքեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ պարզաբանելով, որ դրանք նախկինում ներկրված ապրանքներն են, որոնք դեռ առկա են շուկայում։ Ավելին, թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման ժամանակավոր արգելքն ամռանը երկարացվեց ևս 6 ամսով։
ՄԱՄՈՒԼ․am-ն ուսումնասիրել է Հայաստանում գործող, ներքին և արտաքին հարդարման, ջեռուցման և դրանց բաղկացուցիչների ամենախոշոր ներկրող և իրացնող «Իդեալ համակարգ», «Դոմուս», «Նոր տուն» և «Վալան պրոֆ» ընկերությունները։

Խմբագրությունն այս ընկերություններին խնդրել է մանրամասնել՝ արդյո՞ք նշված ժամանակահատվածում վերջինները ներկրել են թուրքական ծագման ապրանքներ։
«Վալան պրոֆ» ընկերությունից մեզ տեղեկացրեցին, որ «Թուրքիայից որոշ ներմուծումներ կատարվում են․․․, որոշ կցամասեր, որոնք որպես հումք կարող են օգտագործվել տեղական արտադրության պրոցեսում, եթե տվյալ կցամասը եվրոպական գործընկերը չի արտադրում կամ տվյալ պահին պահեստում առկա չէ»։
«Նոր տուն» խանութների ցանցի տնօրեն Հակոբ Մենեմշյանն էլ տեղեկացրեց, որ «Նոր տուն» խանութների ցանցը մինչև 26.05.2021թ-ը (ներառյան) ներկրել է թուրքական արտադրության ապրանքներ, որոնց մատակարարման պայմանագրերը կնքված են եղել մինչև 2020թ․ հոկտեմբերի 20-ը (Kalekim, VIsage, Seramiksan, Sancrea, Bien, Kastamonu ապրանքանիշեր)»։

Վերոնշյալ երկու ընկերությունների պարզաբանումների ամբողջական տարբերակները ներկայացված են նյութի վերջում։
Հավելենք, որ «Իդեալ համակարգ» և «Դոմուս» ընկերությունները խուսափեցին խմբագրության հարցմանը պատասխանելուց, ինչից կարելի է ենթադրել, որ նշված ընկերությունները ներկրել, և միգուցե մինչ այս պահը ներկրում են թուրքական ապրանքներ։

«Վալան պրոֆ» ընկերության պարզաբանումը
«Վալան պրոֆ» ընկերության պարզաբանումը
«Նոր տուն» խանութների ցանցի պարզաբանումը
«Նոր տուն» խանութների ցանցի պարզաբանումը