Դատարանը հետաձգեց Արմեն Գևորգյանի՝ անձեռնմխելիության ճանաչման հարցի քննությունը
![]() 369 Երեքշաբթի, 05 հոկտեմբերի, 2021 թ., 14:36 «Պաշտպանության կողմը դատարան է ներկայացրել Արմեն Գևորգյանի՝ պատգամավորի անձեռնմխելիության հետ կապված միջնորդություններ։ Դատարանը քննարկել է միջնորդությունները և գտել, որ լուծում չի կարող տրվել՝ մինչև միջնորդության լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանքների պարզումը»,- այսօր՝ Արմեն Գևորգյանի և Ռոբերտ Քոչարյանի դատական նիստի ժամանակ, հայտարարեց դատավոր Աննա Դանիբեկյանը՝ նշելով, որ միջնորդության լուծումը հետաձգվում է։ «Ինչ վերաբերում է Արմեն Գևորգյանի տեղաշարժմանը, ապա դատարանը կքննարկի Արմեն Գևորգյանի ՀՀ-ից մեկնելու հարցը՝ քննարկելով պաշտպանության կողմից ներկայացված համապատասխան նյութերը»,- հավելեց Դանիբեկյանը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ դատարանը մերժել էր Արմեն Գևորգյանի՝ ԵԽԽՎ նիստին մասնակցելու նպատակով երկրից մեկնելու համար դատարանին ներկայացրած թույլտվություն ստանալու միջնորդությունը։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
