«Եթե գրվեր՝ Շուռնուխից էն կողմ Բադեն-Բադենն է, գուցե նախագահի ինքնաթիռը 18 անգամ ավելի կարճ տարածություն թռչեր»․ Վահագն Ալեքսանյան
![]() 358 Երեքշաբթի, 05 հոկտեմբերի, 2021 թ., 17:42 ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ ամբիոնից անդրադարձավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Սերժ Սարգսյանին ուղղված խոսքերին, ապա վերջինի՝ Ալիևի արված պատասխանին։ «Ադրբեջանի նախագահ Ալիևը Սերժ Սարգսյանի մասին խոսելիս օգտագործել է վիրավորական էպիտետներ»,- նկատեց Ալեքսանյանը։ «Իմ և ՀՀ քաղաքացիների մեծամասնության համոզմամբ՝ Սերժ Սարգսյանը շատ վատ նախագահ է եղել, նրա օրոք ձևավորվել է կոռուպցիոն մի սխեմա։ Նրա օրոք մսխվել են պետական միջոցները»,- նշեց Ալեքսանյանը։ «Հիրավի, պետք է ասել, որ Սերժ Սարգսյանը եղել է անտանելի նախահգահ, բայց խնդիրն էն է, որ Սերժ Սարգսյանը եղել է ՀՀ-ի անտանելի նախագահը ու ես իմ արժանապատվությունից ցածր կհամարեմ ցանկացած պարագայում Սերժ Սարգսյանին վիրավորելու և անվանարկելու համար օգտագործել Ալիևի արտահայտությունները կամ փորձեմ հաթաթա տամ Ալիևի արտահայտություններով»,- ասաց նա։ «Բայց հաշվի առնելով էն փաստը, որ Սերժ Սարգսյանը դա իր արժանապատվությունից ցածր չի համարում ու փորձում է Նիկոլ Փաշինյանի անունը կապել Ալիևի հետ կամ մեղադրել դավաճանական կամ այլ արարքների մեջ, ես այսօր շարադրածս գրոտեսկային միտքը կփորձեմ մի փոքր վերախմբագրել՝ դրանով իսկ պատասխանելով Սերժ Սարգսյանին․ երբ ասեցի, որ կարելի էր գրել, որ Շուռնուխից այն կողմ Շվեյցարիան է գտնվում, ծիծաղ առաջացավ գործընկերների մոտ, բայց հիմա էլ ավելի լավ առաջարկ ունեմ․ ա՛յ, եթե 2010 թվականին «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքի մեջ գրվեր, որ Շուռնուխից էն կողմ գտնվում է Բադեն-Բադենը, գուցե էդ ժամանակ ՀՀ նախագահին սպասարկող ինքնաթիռը 18 անգամ թռչեր ավելի կարճ տարածություն ու Հայաստանից էլ դուրս գային շատ ավելի քիչ պետական միջոցներ»,- ասաց ՔՊ-ական պատգամավորը։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
